Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է վարչական շրջանի շուրջ 2 հա զբաղեցնող կենտրոնական այգու վերակառուցման աշխատանքների ընթացքին:
Նուբարաշենի բնակիչների լիարժեք հանգիստն ապահովելու նպատակով վերակառուցվող այգում կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ, շատրվանային փոքրիկ համալիր: Հանգստի գոտին ամբողջությամբ ապահովված կլինի նաև գիշերային լուսավորությամբ:
Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ այգու բարեկարգման աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում և հանգստյան գոտին ամբողջությամբ կհանձնվի բնակիչների տնօրինմանը: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին՝ ընդգծելով, որ հանգստի գոտու ստեղծումն իրապես առաջնահերթ խնդիր էր՝ նկատելով, որ տասնամյակներ շարունակ վարչական շրջանը զրկված է եղել լիարժեք հանգստի գոտի ունենալու հնարավորությունից:
Զրուցելով բնակիչների հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի համաչափ զարգացման համատեքստում հետևողական ուշադրություն է դարձվում մայրաքաղաքի ծայրամասային համարվող վարչական շրջաններին, որտեղ բոլոր ոլորտներում այսօր ծավալուն աշխատանքներ են իրականացվում:
«Վերջին երեք տարիների ընթաքում Նուբարաշեն վարչական շրջանում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում բոլոր ոլորտներում: Տասնամյակների կուտակված խնդիրներին հետզհետե լուծումներ տալու նպատակով մենք, ըստ առաջնահերթության, ծրագրեր մշակեցինք, որոնք հիմնված էին նաև բնակիչների առաջարկությունների ու դիտարկումների վրա: Արդյունքում աշխատանքներ իրականացվեցին վարչական շրջանի մշակույթի տան, երաժշտական դպրոցի, մանկապարտեզի, գրադարանի հիմնանորոգման ուղղությամբ: Կառուցվեց շախմատի նոր դպրոց, տարեցտարի բարեկարգվում են բակային տարածքները, իրականացվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Նուբարաշենի բնակիչների համար սպասված ծրագիր էր նաև կենտրոնական այգու վերակառուցումը, որը հանգստի յուրօրինակ կենտրոն կդառնա նուբարաշենցիների համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև Նուբարաշենի 11 փողոցի 8 և 9 շենքերի բակային տարածքների բարեկարգման աշխատանքների ընթացքին: Շնորհակալություն հայտնելով բնակիչների կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում դրսևորած մշտական հետևողականության համար՝ նուբարաշենցիներն առանձնակի կարևորել են մայրաքաղաքի ծայրամասային համարվող վարչական շրջաններում իրականացվող ծրագրերը:
Ընթացիկ տարում ամբողջությամբ կավարտվի նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար կապող շուրջ 4 կմ երկարությամբ Նուբարաշենի խճուղու արտաքին լուսավորության խնդիրը, որը երբևէ ապահովված չի եղել արտաքին լուսավորության համակարգով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33