Երևանն ունի բազմաթիվ խնդիրներ, իսկ ամենամեծն այն է, որ հասարակությունը Երևան քաղաքում դեռ չի ձերբազատվել Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանությունից:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորին փոխարինած և այնուհետև պատգամավորական մանդատը վայր դնելու մասին հայտարարած Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով, թե ինչու նախընտրեց Երևանի ավագանու անդամի մանդատը և նաև այն, թե ինչու դա չարեց ավելի վաղ՝ մինչ երդվելը:
«Օրենքն այնպիսին է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տրամադրում է մանդատը և չի հարցնում, կամ նույնիսկ պարտադիր չէ, որ դու երկրում լինես: Իր գործառույթն է կատարում և հնարավորություն տալիս 7 օրվա ընթացքում հրաժարվել: Ուստի՝ երդվելն արարողակարգային մաս էր, ինչը ես պարտավոր էի անել: Եվ ես մինչ օրս ԱԺ պատգամավոր եմ, որովհետև ըստ օրենքի՝ 7 օր դեռ պետք է անցնի, և ես նորից դիմեմ ԱԺ ղեկավարությանն իմ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմումով»:
«Մենք գիտենք, թե ինչքան խնդիրներ կան Երևանում, և դրանք շարունակվելու են։ Ես պայքարելու եմ, որ մենք ձերբազատվենք Երևանում ՀՀԿ-ի իշխանությունից»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին՝ պայքարելո՞ւ է Երևանի քաղաքապետ ընտրվելու համար, և նման առաջարկ եղե՞լ է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ իրեն որևէ մեկը նման առաջարկ չի արել, բայց ինքը Երևան քաղաքի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, իսկ պատգամավոր է ընտրվել Երևան Կենտրոն, Նորք Մարաշ և Էրեբունի համայնքներից՝ ռեյտինգային ընտրակարգով, ինչն իրեն հնարավորություն է տալիս «խոսել նման բաների մասին»։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44