ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:
Դեսպանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավորումը կնպաստի կրթության և գիտության ոլորտում արդեն ձևավորված արդյունավետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Դեսպանը նաև բարձր է գնահատել հայ երիտասարդության ակտիվ մասնակցությունը համաժողովրդական շարժմանը, որը վկայում է քաղաքացիական կրթության և ժողովրդավարական արժեքների բարձր նշաձողի մասին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մաղթանքների համար և, ընդգծելով երկկողմ հարաբերությունների կարևորությունը` շեշտել է, որ Հայաստանն ավանդաբար Ֆրանսիայի Հանրապետության հետ ունի ջերմ ու բազմաշերտ հարաբերություններ, որոնք Հայաստանի նոր կառավարությունը պատրաստ է առավել խորացնել և զարգացնել: Այս համատեքստում ԿԳ նախարարն ընդգծել է աշնանը Երևանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը միջպետական հարաբերություններին նոր որակ կտա և նոր հեռանկարներ կապահովի հատկապես կրթական ծրագրերի համար:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ մասնակցելու է Փարիզում կազմակերպվող Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին: Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը` կողմերը համոզմունք են հայտնել, որ ի դեմս այս համալսարանի՝ Հայաստանն և Ֆրանսիան ամրագրել են կրթական ոլորտում համագործակցության զարգացման երաշխիքը:
Դեսպան Լաքոտը տեղեկացրել է, որ նախատեսվում է ընդլայնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության շրջանակը՝ առաջիկայում գործող ֆակուլտետներն ավելացնելով ևս մեկով: Հետևաբար, դեսպանի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջանում Ֆրանսիական համալսարանին շենքային նոր պայմաններով ապահովելու հարցը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի կրթական ծրագրին և երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող ընթացիկ մի շարք հարցերի:
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17