Հասարակական տրանսպորտում ծխելու պարագայում սահմանված տուգանքը կիրառվելու է: Մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ նախազգուշացումը գործելու է նաև մյուս վարորդների նկատմամբ:
Ոստիկանությունը փոխում է վարչարարությունը, որոշ գործիքներ հանվելու են, բայց դրանց փոխարեն կիրառվելու են այլ գործիքներ: Տուգանքներից ստացվող գումարներն, ըստ ՃՈ ներկայացուցչի, դարձյալ ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ են ուղղվելու:
«Մենք բազմիցս նշել ենք, երբեք որևէ տուգանքի գումար որևէ այլ տեղ, քան պետական գանձարանի մաս հանդիսացող արտաբյուջետային ֆոնդ, չի գնացել, դրանցով ձեռք են բերվել ծառայություններ»,- ասաց նա:
Նախորդ տարի արագաչափերի ու տեսախցիկների արձանագրած խախտումների արդյունք-տուգանքների չափը նախորդ տարի մոտ ինը միլիարդ դրամ է եղել:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն անդրադարձավ այն դեպքերին, երբ կանգառը խաչմերուկին շատ մոտ էր լինում, լուսացույցը չէր երևում, ինչը վարորդին անորոշության մեջ է դնում: Նա տեղեկացրեց, որ նմանատիպ դեպքերում իրենք միշտ հորդորում են, եթե կան խնդիրներ, իրենց տեղեկացնեն այդ մասին: Չիլինգարյանը հայտնեց, որ բազմաթիվ վայրերում լուսացույցները տեղափոխվել են վերև:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ համաներման ենթարկվելո՞ւ են օտարերկրյա հաշվառման պետհամարանիշներով մեքենաների վարորդները, եթե անգամ ՀՀ քաղաքացի չեն, կամ այն վարորդները, ովքեր մի քանի անգամ են իրավախախտում կատարել:
Չիլինգարյանը հայտնեց՝ առաջարկն այն է, որ համաներում կիրառվի բոլոր վարչական ակտերի նկատմամբ, անկախ նրանից՝ մեկ սուբյեկտի նկատմամբ կլինեն մե՞կ, թե՞ շատ իրավախախտումներ, նաև կապ չունի ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացի լինելը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01