Զինված ուժերը հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները, որոնք սահմանված են պետությանը օրենքով: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի հարցին:
Պատգամավորը նշել էր. «Պարո՛ն Փաշինյան, Դուք ասել եք, որ այլևս զինվորները ստանալու են անհրաժեշտ բոլոր պարագաները, ծնողները կարիք չեն ունենալու պարագաներ ուղարկել: Ինձ դիմող քաղաքացիները հետաքրքվում են՝ ե՞րբ եք կատարելու Ձեր խոստումը, ի՞նչ նոր պարագաներ են տրվելու, սննդակարգը փոխվելո՞ւ է, թե ոչ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջին քայլերից մեկը Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ այդ հարցը քննարկելն էր: «Ծնողներին խնդրում եմ, որ այն պարագաները, որոնք պետությունն է պարտավորված ուղարկել, չուղարկեն:
Եթե զինվորները զանգում, ասում են, որ չունեն նման պարագաներ, թող դիմեն մամուլին, կոնկրետացնեն, թե որ զորամասում է, որ մենք արագ արձագանքենք, հետևություններ անենք: ԶՈՒ կողմից հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները»,-ասաց նա:
Սննդի, հագուստի պարագաների որակի հարցերը, վարչապետի խոսքով, պետք է լուծվեն:
«Կան մեխանիզմներ, որոնց արդյունավետությունը խիստ կասկածի տակ է: Ակնկալում եմ զինվորների ծնողների ակտիվությունը, որովհետև տեղեկատվությունն ունի պրակտիկ ստուգման կարիք և արդյունավետ կլինի տեղեկություն ստանալ հենց ծնողներից»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ կան խնդիրներ, որոնց լուծմամբ ինտենսիվ զբաղվում են: «ԶՈՒ շտաբից հավաստիացումներ եմ ստացել, որ ապահովված են բոլոր միջոցները, որ իրենք զինվորներին տան բոլոր պարագաները, որոնք պարտավոր են իրականացնել»:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44