Մայիսի 26-ին` Վրաստանի առաջին հանրապետության անկախության օրը, առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար, Վրաստան են այցելելու Լիտվայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Հայաստանի, Սլովակիայի և Եվրահանձնաժողովի նախագահները: aliq.ge-ի փոխանցմամբ՝ բարձրաստիճան հյուրերը Թբիլիսի են գալու Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ և հրավերով: Բացի նախագահներից, Թբիլիսի են այցելելու մոտ 20 երկրի պատվիրակություններ:
Վրաստանի նախագահի աշխատակազմից «Ազատություն ռադիոկայան»-ի վրացական ծառայությանը տեղեկացրել են, որ Ֆինլանդիայի նախագահը Վրաստան է այցելում 26-ամյա դադարից հետո առաջին անգամ: Գիորգի Մարգվելաշվիլին և Սաուլո Նիինիստոն այցի վերաբերյալ պայմանավորվել են մայիսի 18-ին` հեռախոսազրույցի ժամանակ:
Մայիսի 26-ին Թբիլիսի է այցելելու Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան: Վերջինս, աշխատանքային այցով, առաջին անգամ Վրաստան է ժամանել երկու տարի առաջ, մայիսին: Այն ժամանակ Սլովակիայի նախագահը Վրաստան էր ժամանել գործարարների պատվիրակության հետ և մասնակցել երկու գործարար համաժողովի:
Անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումներին կմասնակցի նաև Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդան: Գիորգի Մարգվելաշվիլին Անդժեյ Դուդային հրավիրել էր դեռևս նախորդ տարի աշնանը՝ Լեհաստան կատարած այցի ժամանակ. «100 տարի հետո, Վրաստանն ու Լեհաստանը վերականգնեցին անկախությունը: Իհարկե, այս կարևոր օրը նշելու ժամանակ, 2018 թվականին վրացիներն ու լեհեր կլինեն միասնական, մեկ էմոցիաներով»,- նախորդ տարվա նոյեմբերի 8-ին Լեհաստանում հայտարարել էր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Անդժեյ Դուդան առաջին անգամ Վրաստան է այցելել 2017 թվականի մայիսի 30-ին:
Մայիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստան կայցելի Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Նա եվրոպական առաջին առաջնորդներից մեկն է, որը նախորդ տարի վրացերենով Վրաստանին շնորհավորեց Եվրամիության հետ վիզայի ազատականացման կապակցությամբ: Գրիբաուսկայտեն հանդիպելու է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին և Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին: Լիտվան անկախության 100-ամյակը նշել է փետրվարին:
Վրաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու է նաև Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը: Վրաստան այցելելու վերաբերյալ վերջինս իր վրաց գործընկերոջ հետ պայմանավորվել է մայիսի 10-ին, հեռախոսազրույցի ժամանակ: Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները խոսել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և տարածաշրջանի անվտանգության խնդիրների ու Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում առկա իրավիճակի վերաբերյալ: Լատվիայի նախագահը Վրաստան է այցելել նաև նախորդ տարվա ամռանը: Նա Գիորգի Մարգվելաշվիլիի հետ այցելել է Խուրվալեթի գյուղ, որը գտնվում է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների մոտ:
Մայիսի 26-ին Վրաստան է այցելելու նաև Հայաստանի Հանրապետության նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանի խորհրդարանն Արմեն Սարգսյանին նախագահ է ընտրել 2018 թվականի մարտի 2-ին:
Արմեն Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել մայիսի 3-ին: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին վերաբերող հարցեր: Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, Հայաստանի նախագահը նշել է, որ մեծ հաճույքով կայցելի Վրաստան և կկիսի վրաց ժողովրդի տոնական տրամադրությունը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին Գիորգի Մարգվելաշվիլին անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Վրաստան է հրավիրել Բրյուսել կատարած այցի ժամանակ: Այս տարվա մարտին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահները համաձայնության են եկել Եվրամիություն-Վրաստան երկկողմ համագործակցության նոր, բարձր մակարդակի ձևաչափի ստեղծման վերաբերյալ:
Աշխարհի տարբեր երկրներում, Վրաստանի դեսպանատների նախաձեռնությամբ, միջոցառումներ են տեղի ունեցել ամբողջ տարվա ընթացքում, որի նպատակը Վրաստանի անկախության համար պայքարի պատմությունը, երկրի տնտեսական, զբոսաշրջային ներուժն ու վրացական մշակույթի հանրայնացնումն է:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15