Մայիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ): Կրթօջախի գործունեությանը նախարարին ծանոթացրեց ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Նախարարին ներկայացվեցին ակադեմիայի տեխնիկական հագեցվածությունը՝ փրկարարական գույքն ու սարքավորումները, փրկարարների վերապատրաստման համար նախատեսված տեխնիկական միջոցները, արագ արձագանքման փրկարարական գույքը և այլն:
ԱԻ նախարարը շրջեց ԲՈՒՀ-ի դասասենյակներով, մասնագիտական՝ «Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ», առաջին բուժօգնության և խաղարկային լսարաններով, ծանոթացավ ՃԿԱԿ կարգավար-օպերատորների վերապատրաստման համար նախատեսված հատուկ լսարանի հնարավորություններին և եղավ ակադեմիայի գրադարանում:
Այն հագեցած է համակարգչային տեխնիկայով, գործում է նաև էլեկտրոնային գրադարան: ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթևոսյանի խոսքով՝ լայնածավալ աշխատանք է տարվում հանրության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորման ուղղությամբ: Գրադարանի նյութերը նախատեսված են մանկապարտեզի երեխաներից մինչև ԲՈՒՀ-ի ուսանողների համար՝ ներառյալ մեթոդաբանությունը և ներառական ծրագրերը:
ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը հանդիպեց նաև ՃԿՊԱ աշխատակիցների և դասախոսական անձնակազմի հետ: Նախարարին ներկայացվեցին ԲՈՒՀ-ի առաջնային հրատապության և գերակա խնդիրները: Դրանք հիմնականում առնչվում էին տեխնիկական հագեցվածության, օրենսդրական բարեփոխումների, անձնակազմի սակավության և հանրապետության տարբեր կրթօջախներում պլանավորված կրթական ծրագրերի իրականացման հետ:
Ողջունելով ակադեմիայի անձնակազմին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ լրջագույն փոփոխություններ են նախատեսվում ԱԻ նախարարության կադրային քաղաքականությունում:
- Յուրաքանչյուր տարի ակադեմիան շուրջ 200 շրջանավարտ է տալիս, սակայն ըստ մեր ունեցած վիճակագրության՝ նախորդ տարիներին նրանցից միայն մեկ կամ երկու հոգի է նախարարությունում ընդունվել աշխատանքի: Այս թվերը, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Այսուհետև առաջնահերթությունը կտրվի ակադեմիայի լավ և գերազանց առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին,- ասաց Հ. Ռոստոմյանը:
Նախարարը նշեց նաև, որ աշխատակիցների կողմից բարձրաձայնված խնդիրները կուսումնասիրվեն և կլուծվեն հրատապ կերպով շատ մոտ ապագայում:
Նշենք, որ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստեղծվել է 1992 թ.: Այն կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, հրատարակչական աշխատանքների և ուսումնառության իրականացմանը: Ակադեմիան իրականացնում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթության երեք հիմնական կրթական ծրագրեր՝ մասնագետի, բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճանների շնորհումով: Կազմակերպվում են հանրապետության կառավարման մարմինների ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման դասընթացներ:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44