Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված արտասովոր նվեր է պատրաստվում: Պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ այս տարվա սկզբին թողարկվել է խորհրդանշական ակցիա՝ Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի դրոշներն ուղարկվել են տիեզերական ճանապարհորդության՝ Միջազգային տիեզերակայան, հաղորդում է novostnik.ru-ն:
Հաղորդվում է, որ դրոշները տիեզերական ճանապարհորդության ուղարկելու հարցով նախևառաջ բարեգործը դիմել է Տիեզերագնացության ֆեդերացիայի Հյուսիս-արևմտյան բաժնի առաջին փոխվարչապետ Օլեգ Մուխինին: Վերջինս սատարել է նախաձեռնությանը՝ ընդգծելով տիեզերագնացության ճյուղի զարգացման մեջ հայ ժողովրդի ունեցած ներդրումը: Լուսնագնացության ինքնագնաց շասսի առաջին կոնստրուկտորը եղել է Ալեքսանդր Քեմուրջյանը:
Մուխինը նաև նշել է տիեզերագնացության ոլորտում Հրաչյա Պողոսյանի անձնական ներդրումը:
Նախաձեռնությունը ստացել է նաև «Ռոսկոսմոս»-ի ղեկավարության աջակցությունը: Հրաչյա Պողոսյանն իր նախաձեռնության համար Էջմիածնում օրհնություն է ստացել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից:
Մարտի 2-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շենքում Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի խնդրանքով ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ընդունել է հյուրերին, որոնց թվում են եղել Հրաչյա Պողոսյանը և ՌԴ հերոս, տիեզերագնաց Օլեգ Արտեմևը, որն էլ պետք է դրոշները հասցնի Միջազգային տիեզերակայան:
Հանդիսավոր միջավայրում Վարդան Տողանյանը և Հրաչյա Պողոսյանը լավագույն բարեմաղթանքներով Օլեգ Արտեմևին են փոխանցել Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքի դրոշները՝ երկար և կարևոր ճանապարհ անցնելու համար:
Հաղորդվում է, որ այժմ դրոշները հերթական պտույտն են կատարում Երկիր մոլորակի շուրջ: Ռուս տիեզերագնացների անձնակազմը Երկիր է վերադառնալու սեպտեմբերին: Հոկտեմբերին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևան է ժամանելու Ռուսաստանի պատվիրակությունը, որի կազմում են լինելու նաև տիեզերագնացները, որոնք էլ կփոխանցեն դրոշները Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի իշխանություններին:







20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44