Քննչական կոմիտեում ևս լինում են կոռուպցիայի՝ կաշառակերության դեպքեր, ինչի վառ վկայությունը 8 քննիչների նկատմամբ քրեական հետապնդումն է:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանը՝ պատասխանելով հարցին, թե չունի արդյոք մտավախություններ, որ կոռուպցիոն սխեմաների բացահայտումները կհասնեն նաև ՔԿ:
Հարցին, թե նախկինում նման ակտիվությամբ Քննչական կոմիտեն չէր աշխատում, Արթուր Ղամբարյանը պատասխանեց հետևյալ կերպ.
«Պետք է դիմեք մեր մամուլի քարտուղարին, նախաքննություն է, ոլորտից էս պահին տեղյակ չեմ »,- ասաց ՔԿ ներկայացուցիչը: Իսկ դիտարկմանն էլ, թե ավանդական պատասխաններ է տալիս, Արթուր Ղամբարյանն արձագանքեց՝ ասելով, որ ավանդական պատասխաններ չտալու համար պետք է ունենա տեղեկատվություն, որը չունի:
Հարցին էլ, թե Քննչական կոմիտեն նոր քաղաքական իրավիճակին համապատասխանելու համար ինչ է անում, Ղամբարյանն ասաց. «Ճիշտն ասած, Ձեր հարցը չեմ հասկանում»:
Որոշ պարզաբանումներ ստանալուց հետո Արթուր Ղամբարյանը հայտարարեց՝ օրենքը միշտ պետք է գերակա լինի:
Հարցին, թե ՔԿ-ում շարունակում է կախված մնալ Սերժ Սարգսյանի լուսանկարը, Ղամբարյանը պատասխանեց, որ չի գնացել, չի ուսումնասիրել, բայց իր սենյակում նկարը կախված չէ:
«Նախկինում եղել է: Հանել եմ հրաժարականից հետո: Իմ աշխատասենյակում այժմ կախված են Պարույր Սևակի և Վազգեն Ա կաթողիկոսի նկարները»,- ասաց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահը:
Ինչ վերաբերում է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը կախելուն, ապա ՔԿ պաշտոնյան ասաց, որ չի ուզում, չի կախում: Ղամբարյանը պարզաբանեց՝ նպատակահարմար չի գտնում:
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33