Վերջին զանգի միջոցառումներին դրամահավաք անցկացնելու աղմուկը երբեմն անարդարացի է: Բոլորը չեն, որ դպրոցի ղեկավարների ճնշմամբ գումար են հավաքում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց լեզվաբան Նարինե Դիլբարյանը: Նա նշեց, որ աշակերտի ծնողը երբեմն ինքն է ցանկանում մասնակցել կրթական համակարգի, և մասնավորապես՝ դպրոցի կայացմանը:
«Ծնողներ կան, ովքեր ուզում են, որ իրենց երեխան հարմարավետ դասարանում սովորի, անձամբ են նախաձեռնում, օրինակ, պատուհաններ փոխել կամ որոշակի գույք ձեռք բերել: Պետք չէ ամեն ինչ վերագրել դպրոցի տնօրեններին և արժեզրկել հանրակրթական համալիրները: Ողջունելի է, որ կրթության և գիտության նախարարը կոռուպցիայի դեմ պայքարն սկսում է դպրոցներից, բայց ինչո՞ւ են լռում կոռուպցիայի դեմ պայքարի մասին մյուս նախարարները, որոնք պետք է ավելի մեծ պայքար տանեին»,- ասաց Դիլբարյանը:
Լեզվաբանի խոսքով՝ հեղափոխական ալիքի հետևանքը չպետք է զգացմունքային որոշումների պատճառ լինի, հակառակը, նրա խոսքով՝ սառը դատողություն է պետք:
«Կոռուպցիան դպրոցներում չէ հիմնականում կենտրոնացված: Անշուշտ, կան խնդիրներ կադրերի նշանակման, որոշ դրամահավաքների հետ, բայց դրանք չի կարելի համեմատել հանրապետությունում ծառացած այլ խնդիրների հետ: Չափազանց վտանգավոր է ուսուցիչների նվաստացումը: Նրանք ամեն ինչից վախեցած են, զգում են իրենց պատերազմական թատերաբեմում»,- ասաց Նարինե Դիլբարյանը:
Լեզվաբանն ասաց, որ ուսուցիչները շատ քիչ են ստանում, զգում են իրենց «երկրի խորթ զավակներ»: «Ես հասկանում եմ, որ բոլորը միանգամից ուզում են գտնել մեղավորների, այո, չեմ հերքում, որ կան դպրոցներ, որոնք չեն պահել իրենց մանկավարժական հիմնարկների պես, խառնվել են ընտրություններին, բայց նրանց գործողությունները չեն առնչվել դրամահավաքների հետ»,- նշեց Ն. Դիլբարյանը:
Լեզվաբանն ասաց, որ աշխարհի շատ երկրներում աշակերտների ծնողները կամովին մասնակցում են դպրոցի կայացմանը, և ամեն դրամահավաք չէ, որ պայմանավորված է կոռուպցիոն նկատառումներով:
«Ես դպրոցներ գիտեմ, որտեղ հրաժարվել էին դասարանի աշակերտների լուսանկարի համար գումար հավաքել, որովհետև վախեցել էին, որ դա կարող է ընկալվել որպես կոռուպցիա: Վերջին զանգի հետ էլ կապված այդպես է: Մեծ գումարներ չեն հավաքվում»,- ասաց նա
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03