Դեղերի ներմուծման մենաշնորհի վերացման մասով աշխատանքներ ենք տանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նոր կարգ ենք ընդունում դեղերի գուգահեռ ներմուծման կարգի վերաբերյալ, որպեսզի միայն մի ընկերությունը չկարողանա այն ներմուծել», - ասաց նախարարն՝ ընդգծելով, որ սա նաև մրցակցային դաշտ կստեղծի, արդյունքում էլ գնի նվազում կլինի:
Նա խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև դեղերի գրանցման ընթացակարգերի հեշտացման մասով: Թորոսյանը նշեց, որ պետությունն իր վրա կվերցնի այն դեղերի գրանցումը, որոնք անհրաժեշտ են, մինչդեռ շահութաբեր չեն, հետևաբար դրանց գրանցումից շատերը խուսափում են:
Անդրադառնալով ոլորի մասնագետների աշխատավարձերի բարձրացմանը՝ Թորոսյանը նկատեց, որ առաջնահերթ պետք է վերանայել պոլիկլինիկական անձնակազմի աշխատավարձերը, որոնք շատ ցածր են:
«Այն, ինչ հիմա կասեմ, վերջնական լուծում չընդունեք, բայց սկսած նրանից, որ բուժաշխատողներին էլ կարելի է սոցփաթեթ տրամադրել, վերջացրած աշխատավարձի բարձումով, այդ որոշումներին կհանգենք այն ժամանակ, երբ բոլորն արդյունավետ ծախսած փողերը կհավաքվեն: Դա կլինի 1-2 ասվա մեջ: Մենք ծրագիր առ ծրագիր գնում ենք, հիմա մի քանի տեղ ստուգումներ եմ սկսել, երբ հետ բերված գումարը ունենաք, կսկենք այդ ուղղությամբ գումարը ծախսել», - ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե արդյոք պատրաստվում է վերանայել ծխելը կանխարգելելու դեմ օրինագիծը, որը դեռևս ԱԺ–ին չի ներկայացվել՝ Թորոսյանը նշեց, որ երբ այն ներկայացվելու լինի խորհրդարան, իրենք քննարկումներ կանցկացնեն բոլոր կողմերի հետ ու կհասկանան նաև, թե ինչ է ուզում հասարակությունը ու վերանայումներ կկատարվեն:
«Կվերանայվի ամեն ինչ, ինչը հուզում է հասարակությանը՝ սկսած տուգանքների չափերից, վերջացրած ծխելու արգելքի վայրերը վերանայելուց», - հավելեց նա:
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17