Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Եվրոպական բիզնես հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» խորագրով համաժողովին, որը կազմակերպել է Եվրոպական բիզնես ասոցիացիան: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. «Գործարար համայնքի, ինչպես նաև տնտեսական քաղաքականություն մշակող պատասխանատուների լայն ներկայացվածությունն այս միջոցառմանը, թույլ է տալիս կանխատեսել ակտիվ ու կառուցողական քննարկում բոլորիս հուզող հարցերի շուրջ: ՀՀ կառավարությունը շարունակական քաղաքականություն է իրականացնում գործարար միջավայրի տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ երկիր դարձնելու ուղղությամբ: Մենք հռչակել և հետևողականորեն իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Մենք իրականացնում ենք քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար: Օտարերկրյա ընկերությունները պետք է իրենց հարմարավետ և ապահով զգան Հայաստանում:
Հայաստանը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անդամ երկրների միջև` մի կողմից հաշվի առնելով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող, մյուս կողմից` Եվրամիության հետ առևտրում GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելու հնարավորությունները: Արտոնյալ GSP առևտրային ռեժիմ ունենք նաև Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ: Մեկ այլ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության և Ամերի¬կայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև վերջերս ստորագրված առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիրը, որով ստեղծվում են բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։ Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ներդրումային ծրագրերին` նպատակ ունենալով աջակցել նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը` առաջարկելով գործարարներին արտոնությունների լայն շրջանակ: Այս համատեքստում, վստահ եմ, որ Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործունեությունը Հայաստանում ևս իր նպաստը կբերի ներդրումների ներգրավման, գործարար համայնքի շահերի ներկայացման և պետություն-մասնավոր երկխոսության զարգացման տեսանկյունից: Ամփոփելով խոսքս` մաղթում եմ Ձեզ հաջողություն և արդյունավետ գործունեություն»:

17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33