Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Ելք» դաշինքի քվոտայով պաշտոնը ստանձնած Մանե Թանդիլյանն այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստի ավարտին անդրադարձավ հաշմանդամության կարգ շնորհելու գործընթացներին և նշեց, որ դրա վերաբերյալ դիմումներ է ստանում:
Նախարարը ներկայացրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և ասաց, որ նախարարությունը հսկողական վերափորձաքննություններ էր նշանակում, ինչը դադարեցվել է, և դրանք այլևս չեն նշանակվելու, որի արդյունքում էլ տեղի է ունենում կարգի փոփոխություն կամ դադարում:
«Ընդհանուր տեսակի փորձաքննությունները, որոնք ժամանակացույցով նշանակվում էին, դեռ ընթացքի մեջ են, սակայն հստակ հանձնարարականներ կան, որ եթե խնդիրներ լինեն, դիմեն նախարարություն: Նաև համաներման ժամանակ որոշումներ են կայացվել, որտեղ առանց հիմնավորումների կարգ է փոխվել, հանձնարարել եմ իրավապահներին ուսումնասիրել, թե ինչու է փոխվել կարգը, ու այն հաշմանդամները, ովքեր զրկվել են հաշմանդամության կարգից, կվերականգնեն իրենց կարգը»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ յուրաքանչյուր համաներում ենթադրյալ ազդեցություն ունի հարցի վրա, և սա պետք է հաշվի առնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ պետք է հաշվի առնել այն, որ ՊԵԿ-ի առաջ խնդիր է դրվել, որ բյուջեի մուտքային մասը պետք է էականորեն ավելանա, և այստեղ երկրորդ տարբերակ չկա:
«Մենք բոլորս գիտենք, որ ՀՀ-ում հսկայական ստվերային տնտեսություն կա, և մեր համապատասխան մարմինները պետք է աշխատեն ու այս ստվերային տնտեսությունը դուրս բերեն լուսավոր տարածք: Այսինքն՝ մենք չպիտի մտածենք՝ վա՛յ, փող չունենք, եկեք ոչ մի բան չանենք: Մենք փող ունենք, պարզապես մեր փողն այն տեղում չէ, որտեղ պիտի լինի: Հիմա ՊԵԿ-ը, Դատախազությունը, Ոստիկանությունը, ԱԱԾ-ը, Հատուկ քննչական ծառայությունը պետք է ապահովեն այդ ընթացքը, եթե չանեն, մենք կանենք համապատասխան եզրակացություններ: Այնպես որ, պարո՛ն Ջանջուղազյան, Դուք կարող եք գիշերը հանգիստ քնել »,-ասաց նա:
17:06
16:55
16:49
16:22
16:16
15:55
14:22
13:55
13:33
13:03
12:36
12:12
11:44
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01