«Վերադարձի փառատոն»-ի հիմնադիր Մարիամ Շահինյանը մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մշակութային գործիչների հանդիպման ժամանակ խոսեց մշակույթի ոլորտի մի շարք արժանավոր ներկայացուցիչների արտագաղթի խնդրի մասին։ Նրա խոսքով՝ եթե ներգաղթի ապահովման խնդիր կա, ապա պետք է նաև հաշվի առնել՝ ինչ պատճառներով արտագաղթեցին մեր մշակութային գործիչները։ Շահինյանը շեշտեց՝ շատերը ցանկանում են վերադառնալ։ Նա խոսեց նաև իր հիմնադրած «Վերադարձի փառատոն»-ի մասին, ասաց, որ այն չունի պետական աջակցություն, իսկ մեկենասությունը միշտ կրում է ժամանակավոր բնույթ։
Նիկոլ Փաշինյանն արձագանեց, որ մշակույթին աջակցելու ամենակարևոր ձևը համարում է հանդիսատեսի ապահովումը, այն է՝ մասնակից ապահովել մշակութային կյանքի համար։
«Դա էլի աջակցություն է, նշանակում է տոմսերի վաճառք, գրքերի վաճառք։ Ի վերջո, փորձը ցույց է տվել, որ պետական աջակցության արդյունավետությունը մեծ չի եղել. այսինչ թատրոնին այսքան գումար ենք տալիս, հետո պարզվում է՝ ներկայացումներն անցել են կիսադատարկ դահլիճներում, ուղղակի հաշվետվություն լրացնելու համար»,- ասաց նա։
Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ առանց հանդիսատեսի ներկայացումն ինքնանպատակ է: «Ինչպես Փափազյանն է ասել՝ ամեն սև բան Օթելլո չէ, այնպես էլ բեմում տեղի ունեցող ամեն բան արվեստ չէ»,- նշեց նա։
Անվանի դիրիժոր, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը Փաշինյանին ուղղված իր դիմումը գրավոր ներկայացրեց նրան, ինչին նա կատակով պատասխանեց. «Պարոն Չեքիջյան, ինձ թվաց՝ համերգի հրավիրատոմս է, ուրախացա»։
Դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը, խոսքը վարչապետին ուղղելով, ասաց. «Սա երա՞զ է, թե՞ երևակայություն. ես այս հարցը տվեցի իմ երևակայական նախագահին «Երևան ջան» ֆիլմում, նա ասաց՝ կապրենք, կտեսնենք, հետո պարզվեց՝ ժողովուրդը բոբիկ է, նա կռացավ ու սկսեց կոշիկները հանել։ Ինձ թվում է՝ Դուք բոլորին կոշիկ եք հագցնելու»։
Պողոսյանը Փաշինյանին ծանոթացրեց նրա նախատիպային կերպարի հետ, ով դահլիճում էր։
Վարչապետին նաև տեղեկացրեցին, որ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը խարդավանքի զոհ է դարձել, որի հետևանքով կարող է հայտնվել դրսում, արվեստագետները Փաշինյանին հանձնեցին Մանուկյանի հատորյակներն ու նամակ-դիմում, նշեցին, որ նա ևս իր մասնակցությունն է ունեցել այս օրվա մեջ:
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03