ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, որով նախաքննություն է իրականացվում 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մի շարք դրվագներով:
ՀՔԾ-ից հայտնում են, որ հիշյալ քրեական գործի տվյալների և ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի հաշվետվության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայությունում 423.387.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ ավելի քան 47 հազար վարչական ակտերով մերժվել է կատարողական վարույթի հարուցումը: Ըստ ԴԱՀԿ ծառայության կողմից տրված պարզաբանման՝ կատարողական վարույթների հարուցումը մերժվել է ծառայության էլեկտրոնային համակարգի կողմից՝ պարտապանի անձնագրի համարի, հանրային ծառայությունների համարանիշի կամ այլ տվյալների բացակայության պատճառով:
Սակայն պարզվել է, որ մերժված 5113 վարույթներում պարտապանների հանրային ծառայությունների համարանիշերի վերաբերյալ տվյալներ առկա են եղել: Ընդ որում, վերը նշված վարչական ակտերով 989 անձի վերաբերյալ (նրանց վերաբերյալ ստացվել է 1798 վարչական ակտ) ծառայությունում հարուցվել են այլ կատարողական վարույթներ: Այսինքն` էլեկտրոնային համակարգի կողմից 1798 վարչական ակտով կատարողական վարույթի հարուցումն անհիմն կերպով մերժվել է, որի արդյունքում 17.117.800 ՀՀ դրամ գումարը չի բռնագանձվել:
Բացի այդ, ստուգմամբ պարզվել է, որ 2016 թվականին հարուցված և ավարտված վարույթներով 1.000.000 ՀՀ դրամը գերազանցող` բռնագանձման ենթակա գումար ունեցող 120 պարտապաններ, իսկ 2017 թվականին ավարտված վարույթներով` 86 պարտապաններ ունեցել են սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենաներ, որոնց վրա բռնագանձում չի տարածվել: Նշված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարը կազմել է 152.818.000 ՀՀ դրամ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44