Մակրոնը հավատում է Ռուսաստանի հետ հարաբերությունների լավ ապագային
25.05.18 | 22:21
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հավատում է Ռուսաստանի հետ լավ ու բարի հարաբերություններին: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Ռուսաստանի և Ֆրանսիայի գործարար շրջանների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում, փոխանցում է ТАСС-ը:
«Հավատում եմ մեր երկրների միջև լավ, բարի հարաբերություններին, - ասել է նա: - Բանակցությունների ընթացքում մենք խոսել ենք պատմական անցյալի, տնտեսության, ընդհանուր նախագծերի մասին: Դա այն է, ինչը միավորում է մեր ժողովուրդներին»:
Մակրոնն ընդգծել է, որ «անհրաժեշտ է մի քանի բնագավառներ առանձնացնել աշխարհաքաղաքական ոլորտներից, դրանք ազատել քաղաքականացումից»:
«Դրանց վրա ես շատ եմ աշխատում Եվրամիության իմ գործընկերների հետ: Մենք արդեն շատ բանի ենք հասել, բայց ցանկանում ենք ավելի հեռուն գնալ», - ասել էՖրանսիայի ղեկավարը:
«Մենք ձգտում ենք եվրոպական ինքնիշխանության: Դրա համար անհրաժեշտ է սկսել ֆինանսավորման բնագավառում ինքնուրույնությունից և ինքնիշխանությունից: Մենք ցանկանում ենք, որ լինեն ավելի շատ նոր ձեռնարկություններ», - հայտարարել է նա:
«Ես հավատում եմ, որ մեր հարաբերությունները լավ ապագա ունեն, Եվրոպայի իմ տեսլականը ձգվում է Ատլանտիկայից մինչև Ուրալ: Ես հավատում եմ, որ այդ հարաբերությունները ձեռք կբերեն նոր դինամիկա», - նշել է Ֆրանսիայի նախագահը: