«Փաստ» օրաթերթը գրում է.
Վահրամ Բաղդասարյանը երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է 2022 թ. ընտրություններին, քանի որ ներկա իրողություններում իրենք արտահերթ ընտրության պահանջ չեն տեսնում: Նա նաև ասել է, որ իրենք ԱԺ-ում շարունակում են իշխանություն մնալ, չնայած որ կառավարությունում ընդդիմադիր են: Այդուամենայնիվ, ՀՀԿ-ականները պետք է օժանդակեն կառավարությանը և այն ծրագրերին, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը: «Մենք որևէ այլ ճանապարհ չգիտենք»,- ասել է Վ. Բաղդասարյանը: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ՀՀԿ-ի արտահայտությունը տրամաբանա- կան է համարում, քանի որ, իր կարծիքով, նախկին իշխանությունները հույս ունեն, որ կարող է հեղափոխական ալիքը հանդարտ- վի: «Հնարավոր է նաև, որ ՀՀԿ-ն հույս ունի, թե գուցե հասարակության ակնկալիքները չիրականանան, և ժողովուրդը նոր իշխանություններից հիասթափվի: Եվ դա առիթ հանդիսանա, որ իրենք հակահեղափոխական ճանապարհով ռևանշ իրականացնեն: Բայց դա բոլորն են հասկանում: ՀՀԿ-ն չէր ուզում նաև, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվի, բայց հետո ընտրեցին: Հիմա եթե 6 ամսից մինչև մեկ տարվա ընթացքում նոր ընտրություններ տեղի չունենան, ապա մյուս տարվա ընթացքում ռևանշի հնարավորությունը շատ մեծ կլինի: Առավել ևս, որ նույնիսկ այդ ամենի ետևում սկսել են երևալ Ռոբերտ Քոչարյանի ականջները»,- ասաց Պ. Մակեյանը: Իսկ Ռոբերտ Քոչարյանի ականջները նա տեսնում է ոչ միայն այս հարցում, այլև Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջի հետևում: «Տեսեք՝ ովքեր են այդ պահանջով հանդես գալիս: Եվ դա ամբողջի ընդամենը մի սեգմենտն է, իսկ հանրապետականը հիմնական հակահեղափոխության տանող ուժը պետք է լինի: Այդ է պատճառը, որ հանրապետականը փորձում է ընտրությունները ձգձգել, որպեսզի լավ պատրաստվի ռևանշին: Սակայն հստակ է, որ մեկ տարի հետո, թե 22 թվականին անցկացվեն ընտրությունները, հանրապետականն այլևս 5 տոկոսի շեմը չի հաղթահարի: Մաքուր ընտրությունների դեպքում նույնիսկ 3 տոկոսի շեմն էլ չի կարողանա հաղթահարել, քանի որ նրանք այնքան են ասպատակել այս երկիրը, որ պետք է պատասխան տան իրենց արարքների համար: Վենդետա չի լինելու, բայց հանրապետականները անպայման պետք է իրենց արարքների համար պատասխան տան: Եվ հիմա որ մեծ-մեծ «բրդում» են, գիտեն հենց դա է: Մարտի 1-ի գործի քողարկման և մնացած ամեն ինչի համար պետք է պատասխան տան: Կարճ ասած՝ ՀՀԿ-ն ականի վրա է նստած և վախից ուզում են ժամանակ շահել ու ռևանշի գան, բայց կարծում եմ, որ չեն կարողանա»,- ասաց Պ. Մակեյանը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16