Վաշինգթոնն ու Փհենյանն արդյունավետ բանակցություններ են վարում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպման վերաբերյալ, որի անցկացման վայրն ու տեղը կարող են նույնը մնալ։ Համապատասխան հայտարարությունը վաշինգթոնյան վարչակազմի ղեկավարը հրապարակել է Twitter-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շատ արդյունավետ բանակցություններ ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ այն մասին, որ գագաթնաժողովն այնուամենայնիվ կայանա, ու այն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Սինգապուրում հունիսի 12-ին, ինչպես միշտ այդ էր որոշված»,- գրել է Թրամփը։Նախագահը շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպումը կարող է նաեւ հետաձգվել որոշ ժամանակով։
We are having very productive talks with North Korea about reinstating the Summit which, if it does happen, will likely remain in Singapore on the same date, June 12th., and, if necessary, will be extended beyond that date.
— Donald J. Trump (@realDonaldTrump)
Թրամփը հինգշաբթի Կիմ Չեն Ընին նամակով տեղեկացրել էր գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարվելու որոշման մասին։
Վաշինգթոնի այդ քայլլին ի պատասխան՝ Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Կիմ Գե Գվանը ուրբաթ հայտնել էր, որ Փհենյանը առաջվա պես պատրաստ է բանակցել ԱՄՆ ներկայացուցիչների հետ «ցանկացած պահի ու ցանկացած ձեւաչափով»։ Դիվանագետի խոսքով՝ գագաթնաժողովը չեղարկելու Թրամփի որոշումը ցույց է տալիս, թե որքան լուրջ է թշնամանքը ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ ու միայն շեշտում է երկու երկրների առաջնորդների հանդիպման անհրաժեշտությունը։
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03