ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են ներկայացրել միջազգային խորհրդատվական «Technical Advisor» ինժեներական ընկերության երկու աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու մեջ: Ըստ իրավապահների՝ այդ ընկերության աշխատակիցները ցանկացել են կաշառքի միջոցով ապահովել ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության պայմանագրի կնքումը, որով ընկերությունը կստանար հնարվորություն անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել ու ծառայություններ մատուցել Ղազախստանից Չինաստան գազատարի կառուցման ընկերությանը՝ Asia Gas Pipeline-ին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ըստ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տարածած մամլո հաղորդագրության, մեղադրվողներից մեկը Հայաստանի 62-ամյա քաղաքացի Ազատ Մարտիրոսյանն է: Վերջինս 1997-2001 թվականներին զբաղեցրել է Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Մեղադրվող մյուս աշխատակիցն է Ռուսաստանի քաղաքացի, 59 ամյա Վիտալի Լեսկովը: Մեղադրանք է ներկայացվել նաև «Գրավիտաս» ընկերության հիմնադիր, 70 ամյա Հունաստանի քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսին, ում դեմ գործ էր հարուցվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին: Բոլոր երեք մեղադրվողները գտնվում են ԱՄՆ-ից դուրս: Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրվող եռյակը՝ Կոնտոգուրիսը, Մարտիրոսյանն ու Լեսկովը Rolls-Royce-ի աշխատակիցների ու ղեկավարների ներգրավմամբ մշակել ու իրականացրել են կոռուպցիոն մի սխեմա, որի շրջանակում Rolls-Royce ընկերությունը վճարումներ է կատարել խորհրդատվական ընկերությանը՝ տեղյակ լինելով, որ դրանց մի հատվածը նախատեսվում է օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու համար: Հիշեցնենք, որ Asia Gas Pipeline-ը ստեղծվել է Կենտրոնական Ասիայից Չինաստան գազատար կառուցելու նպատակով: «Technical Advisor» ընկերությունը, որտեղ աշխատում էին Մարտիրոսյանն ու Լեսկովը, անկախ խորհրդատվություն ու այլ ծառայություններ է մատուցել Asia Gas Pipeline-ին: ԱՄՆ-ի դատախազ Բենյամին Գլասմանն այս գործի առնչությամբ ընդգծել է. «Այս մեղադրանքները ցույց են տալիս մեր պատրաստակամությունը հետապնդելու բոլոր նրանց, ովքեր ներգրավված են օտարերկրյա կոռումպացված գործարար գործունեության մեջ: Օտարերկրյա գործիչները պետք է մի քանի անգամ մտածեն նախքան որևէ կոռուպցիոն գործարք իրականացնելը, քանի որ Միացյալ Նահանգները կարող է և կբացահայտի նման սխեմաներն ու դրանք իրականացնողներին»:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44