Հայաստանն ու Վրաստանը հարաբերություններում դինամիկ զարգացում են արձանագրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում: Այս մասին իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյակին նվիրված ընդունելությանը:
«Շնորհավորում եմ Վրաստանի ազգային տոնի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար այս կարևոր տոնակատարությանը, որի առիթն ընձեռվել է մեկ դար առաջ, երբ վրաց ժողովուրդը անկախության նվիրական գաղափարը կյանքի կոչելու և նորագույն պատմությունը կերտելու բացառիկ հնարավորություն ստացավ»,-ասաց նախարարը:
Զոհրաբ Մնացականյանի խոսքով, հայ-վրացական հարաբերությունների տարեգրությունը հարուստ է եղբայրական ժողովուրդների բարեկամության ավանդույթներով և քաղաքակրթական բազմաթիվ ընդհանրություններով:
Անհիշելի ժամանակներից ի վեր, բնակվելով կողք կողքի, մեր ժողովուրդները կիսել են միմյանց վիշտն ու ուրախությունը:
Նախարարը նկատեց, որ այսօրվա տոնակատարությունը բացառություն չէ:
Խորհրդանշական է, որ հայկական տոնացույցով էլ օրեր հետո նշելու է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա տարեդարձը: Նա նշեց, որ դարեր շարունակ հայ և վրաց ժողովուրդներն ուս ուսի պայքարել են հանուն իրենց հայրենի հողում ազատ ապրելու, արարելու իրավունքի համար:
«Այսօր մեկ դարյա փորձառությամբ հարստացած և որպես ինքնիշխան պետություններ աշխարհի քաղաքական քարտեզի վրա կրկին վերահաստատված մեր երկու երկրների հարաբերությունները, դինամիկ զարգացում են արձանագրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր ոլորտներում և թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակ: Ասվածիս վառ վկայությունն է Հայաստանի Հանրապետության նախագհի մասնակցությունը Թբիլիսիում Վրաստանի պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանական միջոցառումներին: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք նոր ազդակ հաղորդելու երկկողմ հարաբերությունների զարգացմանն, ի շահ մեր երկու ժողովուրդների եղբայրական կապերի ամրապնդմանը: Պատեհ առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ, մաղթում եմ Վրաստանին ու վրաց ժողովրդին բարօրություն և բարգավաճում բազում ձեռքբերումներով ուղեկցվող զարգացման վերընթաց ճանապարհ»,-ասաց նախարարը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01