ՀՀ գլխավոր դատախազը բնակելի տունը 2014-2017թ. կառուցել է վարկային միջոցներով և բազմաբնակարան շենքում սեփական բնակարանն օտարելուց առաջացած միջոցներով։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ պարզաբանելով «Հրապարակ» օրաթերթի հրապարակումն այն մասին, թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 43 մլն դրամով առանձնատուն է ձեռք բերել:
Tert.am-ի հետ զրույցում Արևիկ Խաչատրյանն ասաց,որ գլխավոր դատախազը վաճառել է իր ընտանիքին պատկանող՝ բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը և, իր հայրիկի հետ վերցնելով 25 միլիոն դրամի չափով վարկ, համասեփականությամբ կառուցել նշյալ առանձնատունը:
«Հենց այդ առանձնատան ձեռքբերման մասին է նշված հայտարարագրում, որին անդրադարձել է մամուլը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած 2016, 2017 թվականների հայտարարագրերում շատ թափանցիկ ներկայացված է գույքային և դրամական միջոցների ամբողջական շարժը:
Դրանց ամենապարզ դիտարկումը վկայում է, որ գլխավոր դատախազի խնայողությունները զգալիորեն նվազել են:
Պարոն Դավթյանը նախորդ տարի վաճառել է իր ընտանիքին պատկանող՝ բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանը և, իր հայրիկի հետ վերցնելով 25 միլիոն դրամի չափով վարկ համասեփականությամբ կառուցել նշյալ առանձնատունը՝ այդ նպատակին հատկացնելով նաև իր հարազատ գյուղում ծավալած գյուղատնտեսական գործունեության արդյունքում արտադրված գյուղմթերքի իրացումից ստացված 3 միլիոն 800 հազար դրամ եկամուտը: Ի դեպ, առանձնատան շինարարության, նախագծման աշխատանքները սկսված են եղել դեռևս 2014 թվականից, երբ Արթուր Դավթյանը գլխավոր դատախազ չէր»,– ասաց Արևիկ Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը օրենքով սահմանված կարգով չներկայացնելուն, ապա Արևիկ Խաչատրյանը նշեց, որ գլխավոր դատախազն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է իրեն փոխկապակցված անձանց հայտարարագրերը:
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03