Թուրքիան կգնի ռուսական Су-57 կործանիչներ, եթե ԱՄՆ-ը դադարեցնի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը երկիր՝ «պատժելով» Անկարային ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար: Այս մասին գրում է թուրքական Yeni Safak հրատարակչությունը:
Նշվում է, որ F-35 առաջին ինքնաթիռների մատակարարումը Թուրքիա, որը ՆԱՏՕ-ի անդամ է, սպասվում է 2018-ի հունիսին: Բայց դատելով ամեն ինչից՝ այն կհետաձգվի կամ կչեղարկվի:
Թե երբ Су-57 ինքնաթիռները կմատակարարվեն Թուրքիա՝ հայտնի չէ: Այդ կործանիչներով դեռ նույնիսկ ռուսական բանակը զինված չէ. դրանք փորձարկվում են:
Հիշեցնենք, որ առայժմ Իսրայելը միակ երկիրն է Մերձավոր Արևելքում, որի զինված ուժերն ունի F-35 կործանիչներ:
Թուրքիան ներառված է այն պետությունների ցուցակում, որոնք մասնակցել են F-35-ի ստեղծման ֆինանսավորման աշխատանքին: Այդ ցուցակում ներառված են նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Կանադան, Նորվեգիան, Ավստրալիան և Դանիան: