Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով:
Այսօր՝ մայիսի 27-ին, Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի մոտ լրագրողների դիտարկմանը, թե փոխվարչապետ Տրգրան Ավինյանը հայտարարել է, որ բիզնեսն ու քաղաքականությունն այսուհետ պետք է հստակ տարաջատվեն, ինքն ի՞նչ է անում այդ ուղղությամբ, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Դե անում ենք էլի»:
Իսկ ճշտող հարցին, թե հիմա արդեն միայն բիզնեսո՞վ է զբաղվելու, Ալեքսանյանը կարճ պատասխանեց. «Այո, այո»:
Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ այսօր տոն է:
Հիշեցնենք, որ գործարար պատգամավորը երկար ժամանակ պնդում էր, որ ինքը քաղաքականության մեջ է, բիզնես չունի, իսկ բիզնեսով իր կինն է զբաղվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ապարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել էր. «Ես անհնար եմ համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւաբար դրանք պետք է հստակ տարանջատվեն: Կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, որոնք նախկինում եղել են քաղաքականության մեջ, այժմ ընդունում են նոր խաղի կանոնները: Ամեն դեպքում որեւէ գործարար չպետք է զբաղվի քաղաքականությամբ, դա շատ հստակ է»:
Նշենք, որ Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրից իջնելիս Ավինյանի հետ զրուցում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44