Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը ժամանել են «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»: Բարեգործական ակցիայի շրջանակներում այսօր 100 լսողական սարք է բաժանվել լսողության խնդիրներ ունեցող երեխաների: Վերականգնողական կենտրոնի նախագծման եւ կառուցման աշխատանքներն իրականացրել է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը: Լրագրողների հետ զրույցում նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ «Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է, ունի շատ հայ բարեկամներ: Եվ այդ հայ բարեկամներից մեկը ես եմ: Նա ոչ միայն աշխարհահռչակ երգիչ է, նաեւ շատ մեծ մտավորական, որը շատ կարդում է, գիտի: Հայաստանի պատմությունն էլ շատ լավ գիտի: Ես հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ Գարեգին Առաջին Վեհափառը մահացավ, նա ինձ նամակ գրեց, հետո հանդիպեցինք եւ քննարկում էինք հայ քրիստոնեության պատմությունը: Երկրորդը՝ ինչպես գիտեք, աշխարհահռչակ երգիչ լինելուց բացի, նա նաեւ հսկայական բարեգործական աշխատանք է տանում՝ ՁԻԱՀ հիվանդության աշխարհի ամենամեծ բարեգործական ծրագիրն է»: Նախագահն ասաց, որ Էլթոն Ջոնը ծրագիր է իրականացնում Երեւանում, որ լսողության խնդիրներ ունեցող երեխաները, մեծահասակները կարողանան հաղթահարել խնդիրը. «Յուրաքանչյուր երեխայի, երբ տեսնումես, որ առաջին անգամ իր կյանքում սկսում է լսել, ցանկացած մարդ դա տեսելով՝ կարող է հուզվել»: Նախագահն ասաց, որ Էլթոն Ջոնի այցը Հայաստան կարեւոր նշանակություն ունի, աշխարհում կցուցադրեն, կտեսնեն մի փոքր Հայաստան: Նա նշեց, որ «Երեւան, իմ սերը» իր ստեղծած բարեգործական ծրագիրն է, որտեղ իր ընտանիքից սկսած, նաեւ շատ բարեկամներ իրենց ներդրումն են բերում. «Ծրագրին աջակցում է նաեւ արքայազն Չարլզը: Ցավոք սրտի, մարդիկ չհասկացան, թե նա ինչի համար էր եկել, հիմարություններ գրեցին, որ նա եկել է ինչ-որ հանքի համար, որը բացարձակապես… մարդը Հայաստանի մեծ բարեկամ է, երկար տարիներ աջակցում է «Երեւան, իմ սեր» ծրագրին, մարդ է, որը շատ լավ գիտի Հայաստանի ճարտարապետության պատմությունը եւ եկել էր այստեղ՝ Հայաստանը տեսնելու: Եվ միակ բանը, որ ինքը բացի բարեկամությունից արժեք ունի, դա փոքրիկ այգի է, որը պատկանում է հիմա ինձ, իմ ընտանիքին, իմ տղաներին եւ իր տղաներին, որ ես նվիրել եմ, փոքր այգի է: Շատ փոքր է, տեղը չեմ ասի, որ չգնաք նկարեք»
aravot.am
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01