Ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ ընթացող և կարմիր լույսի տակ չկանգնած BMW-ն փոխադրել է ոչ թե ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, այլ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարին։
Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Facebook-յան օգտատեր Հենրիկ Մարտիրոսյանի մայիսի 21-ի գրառմանը, թե ականատես է եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին սպասարկող մեքենաների երթևեկին, որտեղ ԱԺ նախագահի մեքենաները չեն կանգնել կարմիր լույսի տակ և ՃՈ մեքենայի ուղեկցությամբ բացվել է ճանապարհ։
Բաբայանը մասնավորապես գրել է. «Պարզվում է, որ Հենրիկը պատշգամբից է տեսել մեքենաները, որոնք իր նկարագրած արարքն են թույլ տվել։ Քանի որ մեքենաներից գլխավորը եղել է BMW մակնիշի, ինքը կարծել է, թե դա հենց ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներն են։ Հենրիկը մամուլից տեղյակ է, թե պետական համակարգում BMW մեքենա սպասարկում է միայն ԱԺ նախագահին։ Իրականում այդպես չէ։ Ավելի խորը ուսումնասիրելով թեման՝ պարզեցի, որ այդ օրը Հայաստանում է եղել Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը, իսկ ՃՈ մեքենաներով ուղեկցումներ են իրականացվում արտասահմանից ժամանած բարձրաստիճան հյուրերի համար։ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը վերադառնալիս է եղել ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական ճաշից։
Տարիներ շարունակ Հայաստանում բարձրաստիճան արտասահմանյան հյուրերի ուղեկցումը կազմակերպվել է ՃՈ և անվտանգության հատուկ կարգով։ Արարողակարգն է այդպիսին։ Այդպես են ուղեկցում նաև հայկական բարձրաստիճան հյուրերին Եվրոպայում»։
Նշենք, որ Հենրիկ Մարտիրոսյանն այսօր Facebook-ում հայտնել է. «Մայիսի 21-ի իմ գրառման հետ կապված ցանկանում եմ նշել, որ նշված դեպքը իրականում եղել է այնպես, ինչպես նկարագրել եմ։ Քանի որ գրառումս մեծ արձագանք է ստացել, ինչպես նաև հերքումներ են եղել, այդ կապակցությամբ ցանկանում եմ մի նկատառում կատարել. ես նշված մեքենաները տեսել եմ պատշգամբից, գլխավոր մեքենան BMW մակնիշի էր, իսկ մամուլից տեղյակ եմ, որ BMW մեքենա սպասարկում է ԱԺ նախագահին, ինչն էլ հիմք է տվել ենթադրելու, որ մեքենաները եղել են հենց ԱԺ նախագահին սպասարկող մեքենաները։
Այդ խաչմերուկում բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան, կարծում եմ՝ դժվարություն չի լինի այդ օրվա տեսագրություններով պարզել թե, որ պաշտոնատար անձն է երթևեկել BMW մակնիշի ավտոմեքենայով՝ 3 ուղեկցող անվտանգության և ՃՈ ուղեկցող մեքենայով։
Ժողովուրդ ջան, իրականում գրառումս որևէ անձի դեմ չի եղել, գրառումս երևույթի դեմ է եղել։ Այո, Նոր Հայաստանում նման երևույթները պետք է իսպառ բացակայեն»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել էր, թե զարմանում է՝ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03