Մենք ուզում ենք ՍՄԱՐԹ կենտրոնները տարածենք Հայաստանի բոլոր գյուղերում. սա է մեր նպատակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզում ՍՄԱՐԹ կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։
Նա նշեց, որ Դեբեդ գետի ափին այս հատվածը շատ հրաշալի է, դրա համար է ընտրել հենց այս վայրը ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման համար. «Այստեղ ես էլ կուզեմ ապրել, իմ փափագն է այստեղ մնամ ու աշխատեմ»:
Գարո Արմենի խոսքով, իրենք նպատակ ունեն հաջորդ տարի այս կենտրոնի գործերում առաջընթաց ապահովել. «Դրանից հետո Հայաստանի շրջանակներում նվազագույնը 10 կենտրոն ենք ուզում ստեղծել: Հույս ունենք, որ նոր իշխանությունը հպարտ քաղաքացիներ կունենա: Ես հպարտ եմ մեծացել, բայց դժբախտաբար չէի կարող ասել, որ մեր երկիրը այդ հպարտությունը ներկայացնում է: Հիմա հույս ունեմ, որ դա իրականություն կլինի: Ամերիկացի մասնագետները, որոնք եկել են այստեղ, այս ծրագրերը տեսել են, ասել են, որ նման կենտրոն իրենք էլ կցանկանային ունենալ Ամերիկայում»:
Նա խոստացավ, որ մյուս մարզերում եւս նման կենտրոններ կբացվեն, սակայն չցանկացավ նշել, թե հաջորդ կենտրոնը որտեղ կբացվի:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է բնակություն հաստատել Հայաստանում, Գարո Արմենը պատասխանեց. «Անպայման»:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու մարզի Դեբետ համայնքում բացվել է «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնը, որում 5 մլն դոլարի ներդրում է արվել: Այն գտնվում է Դսեղ եւ Դեբեդ գյուղերի խաչմերուկում:
Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնի ծրագրային թեւում լինելու է ռոբոտաշինության, արհեստների ու արվեստների կենտրոնը, առողջապահական կրթական կենտրոնն ու մանկան զարգացման սենյակը: Գոտիներից մեկում առանձնացված է սմարթ գրադարանը, որը բոլոր ծրագրերի իրականացման կապող օղակն է լինելու:
ՍՄԱՐԹ ծրագրերն ընդգրկում են նաեւ կոդավորում, ծրագրավորում, երաժշտական տեսահոլովակների ստեղծում: ՍՄԱՐԹ կրթական կենտրոնում կլինի հյուրատուն՝ փորձագետների համար, իսկ մասնագետները կվերապատրաստվեն տեղում:
ՍՄԱՐԹ-ի կառույցը բաղկացած է երկու մասից՝ ՍՄԱՐԹ կենտրոն (2230քմ) եւ ՍՄԱՐԹ ավան (20 հա), որտեղ տեղակայված են սենյակներ՝ հյուրերի համար. կարող է օրական 250 մարդու ծառայել։
Նշենք, որ Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։ նա դեռ 2017-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում 20 ՍՄԱՐԹ կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է 200 մլն դոլար. «Հայեր կան, որոնց համար սա մեծ գումար չէ»,-նշել էր Գարո Արմենը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01