Մենք ազգ ենք, որը կարող է իր բոլոր խնդիրները, այդ թվում՝ անվտանգության խնդիրները, խելացի կերպով լուծել՝ առանց զենքի, ուժի կիրառման: Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իսկ ներքին խնդիրների լուծման համար մենք նոր ժամանակներ ենք ապրում: Այսօրվա իշխանությունը, ժողովուրդը, անելու են ամեն ինչ, որ մթնոլորտը փոխվի, օրինականությունը հաստատվի, ստեղծվեն պայմաններ ժողովրդի արարման համար: Կարծում եմ, որ երիտասարդ ավյունը բերելու է հաջողության: Ինչ էլ լինի, որքան էլ քննադատեն՝ փորձառության մասին խոսեն, ասել եմ ու ուզում եմ ասեմ, որ եթե այս երիտասարդները կարողացան համախմբել ողջ ժողովրդին, մնացած բոլոր հարցերը լուծելու են»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը, ապա Օհանյանն ասաց, որ վարվում է կադրային քաղաքականություն, որը ինքը մեկնաբանել չի ցանկանում:
«Ճանաչում եմ նրան, բոլորին եմ ճանաչում, հարգում եմ բոլորին, բայց նշանակումները չեմ մեկնաբանում, դա ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է»,- նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների անցկացման պարագայում մասնակցեք դրանց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, ապա Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Առայժմ որոշում չունեմ»:
17:19
17:02
16:49
16:32
16:06
15:28
15:05
14:03
13:36
13:17
12:45
12:18
12:03
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03