1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Պետականության ծնունդը հնարավոր եղավ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն ասաց, որ այն, ինչ կապված է հայոց պատմության հետ, իր համար սրբություն է: «Այդ սրբության անբաժան մասն է Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Կարծում եմ`վաղ թե ուշ ամեն բան իր ճիշտ ճանապարհով է գնում»,-ասաց Քոթանջյանը:
Դերասանը շեշտեց, որ իր հայրը Խորհրդային միությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում, և նա հայ էր` հավատարիմ իր արժեքներին: Հայրս, լինելով կուսակցական, կարողացել է ծառայել հայ ազգին: Պատահական չէ, որ դա իմ մեջ էլ կա, հուսամ` կլինի նաև որդուս և թոռնիկիս մեջ: Կարծում եմ` այն լավ բաները, որ ունենք պետք է կարողանանք պահպանել և փոխանցել սերունդներին»,-ընդգծեց դերասանը` շնորհավորելով բոլորին:
Երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը փաստեց, որ երբ հանրապետություն ստեղծվեց, մենք կառուցեցինք և աշխարհին ներկայացանք մեր Երևան քաղաքով, մեր հզորությամբ, գիտությամբ, արվեստով, նվաճումներով:
«Մեր երրորդ պետականության օրոք այնպիսի ցնցող տպավորություն թողեցինք աշխարհի վրա, այնպիսի մշակույթ ցույց տվեցինք, որը միայն հային էր վայել: Ես այն երջանիկների թվում եմ, ովքեր գերադասում են պետականությունը: Հենց այդ պետականության շուրջը լինելու գաղափարն է, դրա օրոք ապրելու իրավունքն ու հպարտությունն է, որ պետք է գնահատել»,-ընդգծեց երգիչը:
Հայաստանի առաջին կառավարության կազմը հրապարակվել է 1918 թվականի հունիսի 24-ին. այն գլխավորել է Հովհաննես Քաջազնունին: Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել խորհրդարանիառաջին նիստը: 2.5 տարվա ընթացքում հանրապետությունն ունեցավ 4 կառավարություն:
Անժելա Համբարձումյան
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01