ARM | RUS |

ՀՊՏՀ-ի այն հայտարարությունը, թե ես ծեծել եմ պրոռեկտորի վարորդին, չի համապատասխանում իրականությանը. պարզաբանում է Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենը

28.05.18 | 18:16

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Խառատյանը, ով վերջերս ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի հիման վրա, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում պարզաբանում է համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչության այն հայտարարությունը, թե իբր վերջինս դրսևորել է քոլեջի տնօրենին ոչ հարիր պահվածք՝ վիճաբանելով ՀՊՏՀ պրոռեկտորներից մեկի վարորդի հետ և հարվածելով նրան:

Հիշեցնենք, որ տվյալ միջադեպից հետո օրեր շարունակ քոլեջի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմը դասադուլ և գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով տնօրենի պաշտոնակատարի վերադարձը:

Դեպքի առնչությամբ Խառատյանը գրում է.

«Հարգելի՛ ընկերներ, ՀՊՏՀ-ի պաշտոնեական կայքէջում 27.05.2018թ-ին հրապարակված և հետագայում շատ արագ հանված տեսագրությունների և հայտարարության կապակցությամբ Ձեզ եմ ներկայացնում դեպքերի իրական և ամբողջական ընթացքը՝ հնարավորություն ընձեռելով բոլորիդ ճիշտ գնահատելու տեղի ունեցած միջադեպը:


2017 թվականի հունիսից աշխատել եմ ՀՊՏՀ-ի ֆինանսատնտեսագիտական քոլեջում, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2018 թվականի մայիսի 15-ին նշանակված էր քննություն, որի դրական հանձնելու դեպքում, պետք է հետևեր այդ պաշտոնին իմ վերջնական նշանակումը:

Քննությունիցս մեկ օր առաջ՝ 2018 թվականի մայիսի 14-ին, ժամը 11։00-12։00-ի սահմաններում, ՀՊՏՀ-ի պրոռեկտորներից մեկի վարորդ՝ Միհրան Պապիկյանը, այն պահին դեռ իմ համար անհասկանալի դրդապատճառներով, ֆինանսատնտեսագիտական քոլեջի տարածքում դրսևորեց ոչ պարկեշտ պահվածք, խախտեց քոլեջում ընդունված կարգուկանոնը, վտանգելով ուսանողների անվտանգությունը և ուսումնական հաստատության բնականոն աշխատանքը:

Ցանկանալով պարզել նրա այդ անտրամաբանական և տարօրինակ պահվածքի պատճառները՝ որոշեցի գնալ համալսարան՝ պրոռեկտորին հանդիպելու համար։ Համալսարանի մուտքի մոտ տեսնելով Պապիկյանին՝ նրանից պահանջեցի ինձ հետ միասին բարձրանալ պրոռեկտորի մոտ և բացատրել իր գործողությունները, որից հետո նա իմ հասցեին սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, ինչի ազդեցության տակ ես նրան մեկ անգամ ապտակեցի, ինչն էլ պատկերված է ՀՊՏՀ-ի կողմից հրապարակված տեսագրությունում։

Համալսարանի հայտարարություններն այն մասին, թե իբր ես համալսարանի տարածքում և այլ վայրերում ծեծի եմ ենթարկել Միհրան Պապիկյանին, չեն համապատասխանում իրականությանը, մասնավորապես հայտարարության մեջ նշված է, թե իբր ես քաշելով և ծեծի ենթարկելով Պապիկյանին տանում եմ դեպի ուսխորհուրդ, այնինչ համալսարանի այն աստիճանները, որոնց վրա իբրև թե ես ծեծի եմ ենթարկել վերջինիս, տեսանկարահանվում են, և այդպիսի բռնության դրվագներ լինելու դեպքում դրանք անպայման կհրապարակվեին, որը, սակայն, չի կատարվել հասկանալի պատճառներով:

Ցանկանում եմ հայտնել, որ այս դեպքերի հաջորդ օրը ներկայացել եմ քննության, գերազանց այն հանձնել և այդ ուրախալի լուրը ռեկտորին հայտնելու նպատակով գնացել եմ վերջինիս աշխատասենյակ։

Սակայն, իմ համար երկրորդ անակնկալն է տեղի ունենում։ Նա, լսելով, որ ես բարեհաջող հանձնել եմ քննությունս, տրամադրությունը գցեց և չբացահայտելով պատճառներն ասաց, որ ինձ չի պատրաստվում նշանակել տնօրենի պաշտոնում, հորդորելով աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել:

Քանի որ ինձ համար նման հայտարարությունը շատ անսպասելի և տարօրինակ էր, ես խնդրեցի ինձ ժամանակ տրամադրել մտածելու և որոշում կայացնելու համար: Այնուհետև՝ արդեն մայիսի 16-ին, ռեկտորն ինձ կրկին հրավիրեց իր մոտ և ներկայացրեց համալսարանի անվտանգության ծառայության արդեն հանրությանը հայտնի զեկուցագիրը, պահանջելով ինձանից անհապաղ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, հակառակ դեպքում սպառնալով ընթացք տալ այդ զեկուցագրին:

Ես հայտնեցի, որ զեկուցագրում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և հրաժարվեցի կատարել նրա ապօրինի պահանջը: Սակայն, հետագայում, հիասթափվելով և հասկանալով, որ մեր միասին աշխատելը չի ստացվելու, ես մայիսի 18-ին ներկայացրել եմ աշխատանքից ազատվելու դիմումը, որի արդյունքում ռեկտորը անմիջապես ստորագրել է ինձ ազատելու հրամանը։

2018 թվականի մայիսի 21-ին համացանցով տեսնելով, որ ռեկտորը գնացել է քոլեջ՝ ուսանողների հետ հանդիպման, որի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել իմ ազատվելու պատճառների մասին, գնացի քոլեջ, հանդիպեցի այնտեղ ռեկտորին և խնդրեցի պարզաբանել ուսանողներին ապատեղեկատվություն հայտնելու պատճառները, սակայն նա որևէ պարզաբանում չտվեց, փոխարենը պահանջեց դադարեցնել դասադուլը և գործադուլը՝ կրկին անգամ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել և պաշտոնեական ընթացք տալ անվտանգության ծառայության զեկուցագրին։ Ես նրան պարզաբանեցի, որ չեմ վախենում իր սպառնալիքներից, քանի որ անմեղ եմ, իսկ ինչ վերաբերում է դասադուլն ու գործադուլը դադարեցնելուն, հայտնեցի, որ ես չեմ նախաձեռնել այդ գործողությունները, ուստի իմ ուժերից վեր է այդ ամենը դադարեցնելը։

Արդեն մայիսի 22-ին ՀՊՏՀ-ի պաշտոնեական կայքէջում տեղադրվեց համապատասխան հայտարարությունը և հրապարակվեց անվտանգության ծառայության զեկուցագիրը։
Ահա համառոտ, թե ինչ է տեղի ունեցել հարգելի ուսանողներ և գործընկերներ, մնացածը թողնում եմ Ձեր արդար դատին»։


Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական...

15:37

Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ՔՊ-ին ձայն կտար 24,3%, Սամվել Կարապետյանին՝ 13,4%

Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ՔՊ-ին ձայն կտար 24,3%, Սամվել Կարապետյանին՝...

15:04

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր. ԱԳՆ

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին վերաբերող...

15:03

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի...

15:02

Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան

Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար....

14:48

Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարձակումներից զոհեր են գրանցվել

Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարձակումներից զոհեր են...

14:33

Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այլևս հարձակման չի ենթարկվի. լրատվամիջոցներ

Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այլևս հարձակման չի ենթարկվի....

14:16

Կանգառի արգելք՝ Պարոնյան փողոցում

Կանգառի արգելք՝ Պարոնյան փողոցում

14:04

Սա կոչ է. հունիսի 7-ին գնացեք տեղամասային կենտրոններ. Գոհար Մելոյան

Սա կոչ է. հունիսի 7-ին գնացեք տեղամասային կենտրոններ. Գոհար...

13:48

Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը. Գևորգ Դանիելյան

Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ...

13:34

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքը, ինքնությունն ու արժեքները. Գագիկ Ծառուկյան

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել...

13:15

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն. Վեհափառ Հայրապետ

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող...

13:00

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված...

12:46

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

12:37

Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ...

12:17

ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների կիրառումը

ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների...

12:04

Սիլիկյան թաղամասում և Պռոշյան գյուղում 24 ժամ ջուր չի լինի

Սիլիկյան թաղամասում և Պռոշյան գյուղում 24 ժամ ջուր չի...

11:45

Վթարային ջրանջատումներ. որոշ հասցեներում՝ 24 ժամով

Վթարային ջրանջատումներ. որոշ հասցեներում՝ 24 ժամով

11:18

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

09:36

Զինվորների մայր նախարարը «մեծ ցավ է ապրել» ՔՊ-ականի հայտարարության համար․ «Բանակում ծառայում են մեր լուսավոր տղաները»

Զինվորների մայր նախարարը «մեծ ցավ է ապրել» ՔՊ-ականի հայտարարության համար․ «Բանակում ծառայում են...

09:12

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44