Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին այսօր տոնախմբել է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնը կրկնակի էր, քանի որ 2018 թվականին լրանում է Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը, և հիշատակության օրը մեկնարկը տրվեց հոբելյանին նվիրված տարբեր ձեռնարկների:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, տոնի առիթով, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր խաչվառազարդ թափորով, «Անձինք նվիրեալք» շարականի երգեցողության և «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, Ս. Հռիփսիմե վանք է տարվել սուրբ Հռիփսիմե կույսի մասունքներն ամփոփող Ս. Աջը: Մասունքակիր Աջը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Ս. Հռիփսիմեի վանքի առջև թափորին դիմավորել են Վանորեից տեսչության հոգևոր դասը` գլխավորությամբ Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:
Այնուհետև վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Սուրբ Պատարագի վերջում հրապարակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ս. Հռիփսիմեի վանքի 1400-ամյա հոբելյանի առիթով:
«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի ներքո վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը խորան է բարձրացրել հայրապետական կոնդակը, որն ընթերցել է պատարագիչ Արտակ եպիսկոպոսը:




15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44