2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ընտրական տեղամասերում տեղադրված տեսախցիկների ճակատագիրը, որոնց հատն արժեր մոտ 600 եվրո, լիարժեք հայտնի չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացի միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա ասաց, թե չի կարող ասել՝ արդյոք Ընտրական նոր օրենսգրքում կպահպանվի՞ քվեարկության պրոցեսը տեսախցիկներով վերահսկելու աշխատանքը. «Տեսախցիկների պահպանման հարցը զուտ ֆինանսական է: Նախորդ տեսախցիկների ճակատագիրը լիարժեք հայտնի չէ: Տեսախցիկների հետ կապված զգալի ֆինանսական միջոցներ են հարկավոր»:
Տեսախցիկների տեխնիկական ներկայիս վիճակի մասին մեզ չհաջողվեց պարզել: Չկարողացանք իմանալ, թե սարքի՞ն են դրանք, թե ոչ, արդյոք կարո՞ղ են նորից շահագործվել առաջիկա ընտրություններում, որովհետև հայտնի չէ, թե որտեղ են դրանք:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, թե չգիտի՝ ուր են դրանք: Վերջինս ասաց, որ օրենքի կանոնակարգմամբ տեսախցիկները տեղադրվել են մասնագիտական կազմակերպության միջոցով:
«Տեսախցիկները կառավարության կողմից ստացվել էին, ընտրատեղամասերում տեղադրվել էին համապատասխան ընկերության կողմից: Տեսախցիկները հետագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ստացվել: Ես մնացած մանրամասներից տեղյակ չեմ»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:
Հայաստանի մոտ 2000 ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու ու դրանց սպասարկումն ապահովելու համար հայտարարվել էր մրցույթ, որին մասնակցել ու հաղթել էր «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությունը: Տեսախցիկների տեղադրման համար նրանք ներկայացրել էին 3,8 միլիոն եվրոյի ծրագիր: Քանի որ համապատասխան գումարը հայթայթել չհաջողվեց, սարքեր տեղադրվեցին միայն 1500 տեղամասերում: 2 միլիոնի աջակցություն հատկացրեց Եվրամիությունը, 300,000 եվրո էլ՝ Հայաստանի կառավարությունը՝ որպես ներկրվող սարքավորումների մաքսազերծման գումար:
Սարքերի անհրաժեշտությունը կարևորում էին քաղաքական բոլոր ուժերը: 4+4+4 ֆորմատով քննարկումների ժամանակ ընդդիմությունը, իշխանությունը նշում էր, որ տեսախցիկների առկայությունը կօգնի կանխել տեղամասում տեղի ունեցող խախտումները, վերահսկել իրավիճակը:
«Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերության սեփականատեր Երվան Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տեսախցիկներն իրենց մոտ չեն, իրենք ամբողջը հանձնել են կառավարությանը:
Tert.am-ի հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ եթե «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությունը փոխանցել է սարքերը կառավարությանը, ապա դրանք հավանաբար աշխատակազմի ենթակայության ներքո են: Նա հորդորեց դիմել աշխատակազմ՝ նշելով, որ անձամբ տեխնիկական մասով տեղեկություններ չունի:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55