Հարկաբյուջետային քաղաքականության համար 2017թ.-ին որպես նպատակադրում էր դրվել պարտքը կայունացնել, ապահովել համարժեք արձագանք: Քաղաքականությունն իրականացվել է: Այս մասին անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Խոսելով պետական բյուջեի եկամուտների մասին՝ Ջանջուղազյանը նշեց, որ մեծ կշիռ ունեն հարկային եկամուտները, որոնք կազմել են 1 տրիլիոն 158 միլիարդ դրամ, որն ավելի է, քան սկզբնական ծրագրով հաստատված ցուցանիշը:
«Իսկ այլ եկամուտները մեծ կշիռ չունեն: Ցածր կատարողական է առկա բյուջետային դրամաշնորհների մասով: Ընդհանուր եկամուտների մեջ հարկային եկամուտները 93 տոկոս են կազմել, 1,02 տոկոս՝ դրամաշնորհները: Ամենամեծ կշիռը հարկային եկամուտների մեջ ավելացված արժեքային հարկն է՝ 35,1 տոկոս, հաջորդն իր մեծությամբ եկամտային հարկն է՝ 29,5 տոկոս և շահութահարկը՝ 9,5 տոկոս»,- մանրամասնեց Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարն ասաց, որ որոշակի քննարկումներ են ընթանում այն մասին, թե արդյոք հարկային օրենսդրությունն ու հարկային քաղաքականությունը լիարժեք արտահայտում են տնտեսության պահանջները, լավագույնս են նպաստում տնտեսական զարգացումներին, թե ոչ: «Քննարկումների փուլում ենք, առաջիկայում դրան կանդրադառնանք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ծախսերին, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ դրանք կազմել են 1,5 տրիլիոն, որից 237 միլիարդը կապիտալ բնույթի ծախսեր են եղել:
«Տնտեսական բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները: Դրանով պայմանավորված՝ որոշակի շեղում է եղել, ավելի շատ պարտք ենք ունեցել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումներին: Պարտք ենք վերցրել ընթացիկ ծախսերի համար: Կարճաժամկետ հատվածում սա նորմալ է»,- ասաց Ջանջուղազյանը:
Ֆինանսների նախարարի դիտարկմամբ՝ իրենց նպատակը պարտքի կայունացումն է, ոչ թե պարտքը մարելու ճանապարհով գնալը, այլ տնտեսական հնարավորություններ ստեղծելը, որպեսզի այն չլինի բեռ:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55