Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը ընդլայնման ծրագրեր է իրականացնում, այսօր լրագրողներ հետ զրույցում ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Տղաները սոցիալիզացիայի ծրագրի մի մասն անցնում են որպես ուսումնական գիծ ու հետագայում աշխատանքի խնդիր է լուծվում, հատուկ սենյակներ ենք պատրաստում, նախագծային աշխատանքները դեռևս շարունակվում են, հուսով եմ, որ մինչև տարվա ավարտ երկրորդ փուլը կավարտենք», - ասաց նա։
Արմեն Սարգսյանի խոսքով՝ այս պահին կենտրոնը լիարժեք աշխատում է իր ամբողջ հզորություններով։
«Տղաներն ունեն ակնառու փոփոխություններ շարժողականության հետ կապված, նաև տրամադրությունն է փոխվել տղաների և երբ որ արդեն սկում են սայլակներից վեր կենալ, իրենց երեսին ժպիտ է երևում, իսկ դա նշանակում է՝ մեր աշխատանքներն էլ ավելի մեծ թափով պետք է առաջ գնան», - ասաց ԵՊԲՀ ռեկտորը։
Վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ ասաց, որ այս պահին ունեն պետական աջակցության կարիք։
«Աշխատանքներն այն ժամանակ սկսվել էին, հաշվարկները ներկայացվել էին Պաշտպանության նախարարություն, սակայն նոր նախարարի հետ դեռ այս թեման չենք քննարկել», - ասաց նա։
Հայկուհի Մինասյանի խոսքով՝ ունեն տարեկան մոտ 400 միլիոն դրամի դեֆիցիտ։
«Այսինքն՝ այդքան գումար է պետք, որ ամեն ամիս 70 զինհաշմանդամ կենտրոնում բուժում ստանա, գումարից մեծ մաս է կազմում սարքավորումների ամորտիզացիան, այսինքն՝ նաև պետք է նոր սարքավորումներով համալրենք կենտրոնը, նաև դեղորայքը, եթե զինհաշմանդամներին պետությունը դեղորայք տրամադրի, ապա մոտավորապես 73 միլիոն դրամ մեր բյուջեից կնվազի», - ասաց նա։
Հայկուհի Մինասյանի խոսքով՝ Բժշկական համալսարանն է այս պահին օգնում հոգալ կենտրոնի կոմունալ ծախսերը։
Նա ասաց, որ շուտով սկսելու են գյուղատնտեսական ծրագիր։
«Չորս զինհաշմանդամ հավ է պահելու ու հավերի ձուն, միսը վաճառվելու է, այսինքն՝ եկամտի աղբյուր ենք ստեղծում մեր վիրավոր տղաների համար», - ասաց նա։
Արմեն Մուրադյանն ասաց, որ Կենտրոնի բակում կլինի Հերոսների պուրակ, որտեղ կգործի նաև սրճարան։
«Նախագիծն արդեն պատրաստ է, որոշ դրամական միջոցներ արդեն կուտակվում են, անպայման ստեղծելու ենք սրճարան, որովհետև դա բիզնես հնարավորություն է, որ տղաները կարողանան վաստակել», - նշեց Արմեն Մուրադյանը։
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03