ՊԵԿ նոր նախագահ Դավիթ Անանյանը անդրադառնալով «Նորֆոլկ»-ի շուրջ ստեղծված սկանդալին՝ տեսակետ է հայտնել, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտոնավարման շրջանում ստեղծված «Նորֆոլկ» ընկերությունն իր գործունեությամբ նախկինի համեմատ ավելի թափանցիկ իրավիճակ է ստեղծել, որի արդյունքում փորձ է արվել մինչ այդ կիլոգրամներով մաքազերծում իրականացվող բեռները փաստաթղթավորել և ըստ տեսականու տրամադրել փաստաթղթեր։
Նոր ՊԵԿ նախագահը նաև նկատել է, որ նախկինում գործող 8-9 ընկերություններն իրականացրել են միաժամանակ և՛ բեռնափոխադրումներ, և՛ մաքսազերծում, իսկ «Նորֆոլկ»-ի ստեղծմամբ, փաստացի, Վարդան Հարությունյանը խնդիր է դրել փորձել բեռնափոխադրումների գործընթացը տարանջատել մաքսազերծումից։
Դավիթ Անանյանը մասնավորապես ընդգծել է․ «Այն գործառույթը, որն իրականացնում է «Նորֆոլկ»-ը նախկինից ժառանգված մութ ու գաղտնի և կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկման նպատակադրում է ունեցել»։
Փաստացի՝ ՊԵԿ նոր նախագահը գնահատական է հնչեցնում, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կողմից «Նորֆոլկ»-ի ստեղծումը ունեցել է պետական բյուջեի մուտքերն ավելացնելու, համակարգում առկա կոռուպցիոն սխեմաները քանդելու նպատակ, իսկ այդ նպատակի տակ աշխատող թիմը որքանով է ազնիվ եղել, թե՝ ոչ, արդեն կպարզի դատարանը, բայց մեկ բան փաստ է, որ Վարդան Հարությունյանի կողմից նպատակ է դրվել ոչ թե կոռուպցիոն մեխանիզմներով փող աշխատել, այլ՝ կոռուպցիոն մեխանիզմները քանդելու ճանապարհով նպաստել պետական բյուջեի մուտքերի ավելացմանը։
Ի դեպ, Վարդան Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ՊԵԿ-ը հավաքագրել է ռեկորդային քանակի գումարներ՝ շեշտակիորեն ավելացնելով պետական բյուջեի մուտքերը։
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32