ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիացած է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնով:Կենտրոնում շրջայցից հետո Սարգսյանը լրագրողների հետ կատակեց՝ կենտրոնում գործող զինվորների հանգստի սենյակը ԱՄՆ նախագահի աշխատասենյակի որակն ունի, ապա իր աչքի տեսածով վստահեցրեց, որ տղաներն այստեղ փայլուն բուժում են ստանում: «Ինձ հետ զրույցի ընթացքում տղաները նշում էին, թե երջանիկ են, որ այս կենտրոնում են»,-ասաց նախագահը: Նա հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը համեմատեց աշխարհի լավագույն հիվանդանոցների վերականգնողական կենտրոնների հետ, ապա հավելեց, որ մեր կենտրոնն աշխարհում լավագույնն է: Նախագահ Արմեն Սարգսյանն եղավ կենտրոնի սենյակներում, ծանոթացավ այնտեղ վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ և բոլորին մեկ առ մեկ անձամբ շնորհավորեց Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով: Շրջայցից հետո նախագահը զինվորների հետ շփվեց հյուրասիրության սեղանի շուրջ, բաժակ բարձրացեց՝ բուժվող զինվորներին մաղթելով, որ հանրապետության 101-րդ տարեդարձին բոլորով միասին , ոտքի վրա կանգնած Սարդարապատում դիմավորեն: «Ես ցանկանում եմ, որ դուք բոլորդ հնարավորինս շուտ առողջանաք: Ես խոսեցի ձեզ հետ և հասկացա, որ ձեզանից յուրաքանչյուրը շատ ուժեղ կամք ունի: Դուք մարդիկ եք, ովքեր հաղթահարել են և՛ վախը, և՛ դժվարությունը: Այսօր պետք է հաղթահարեք ինքներդ ձեզ, որպեսզի ոտքի կանգնեք»,-ասաց Արմեն Սարգսյանը: «Ես մաղթում եմ, որ ձեզանից նրանք, ովքեր դեռ ամուսնացած չեն, ամուսնանան, ունենան երեխաներ, թոռներ, և հետո պատմեք նրանց ձեր անցած ճանապարհի մասին, որովհետև ձեր անցած ճանապարհը շատ կարևոր է: Հայրենասիրությունը միայն կոչերով չէ, հայրենասիրության լավագույն օրինակը դուք եք»,-նշեց Սարգսյանը:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44