Ցանցային առևտրով զբաղվող կազմակերպություններն ունեցել են պայմանավորվածություն 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարելու 5 տոկոս շրջանառության հարկ: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացված ստուգումներին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ երեկ հանդիպել են այդ կազմակերպությունների պատասխանատուներին և տվել մի քանի օր ժամանակ օրենքով սահմանված կարգին վերադառնալու համար: «Առևտրային ցանցերի պնդմամբ՝ նախկինում իրենք ձեռք են բերել պայմանավորվածություն նախկին ղեկավարության հետ մինչև կառավարության մակարդակ, իսկ մենք նրանց ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման գործընթացին: Մի քանի օր ժամանակ ենք տվել, որ ծրագրային խնդիրները կարգավորեն ու անցնեն առաջ»,-ասաց Դավիթ Անանյանը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է գյուղացիներից ապրանքների ձեռքբերման ժամանակ փաստաթղթավորմանը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ առևտրային ցանցերը , որոնք խոշոր հարկ վճարողներ են ու գործում են ավելացված արժեքի դաշտում, եկել են պայմանավորվածության գյուղացիներից գյուղմթերք ձեռքբերել ու վաճառել ԱՁ-ներով և 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել 5 տոկոս շրջանառության հարկ:
«Տեսեք ցանցային առևտրով զբաղվողները, օրինակ, 1000 դրամով գյուղմթերք են ձեռք բերում գյուղացուց, դրան ավելացնում են 100 դրամ, 1100 դրամով պետք է վաճառի, բայց քանի որ ԱԱՀ վճարող են, ևս 20 տոկոս ավելացնում են, ստացվում է ապրանքը վաճառում են 1320 դրամով: Քանի որ իրենք ձեռքբերման փաստաթուղթ չունի, իսկ ձեռքբերվողն ԱԱՀ չի վճարում, ըստ իրենց, այդ 220 դրամը հավասարաչափ չի բաշխվում տնտեսավարողների միջև: Դրա համար էլ առաջարկվել է այս տարբերակը, որը մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, բայց օրենսդրությունը դա թույլ չի տալիս»,-ավելացրեց պաշտոնյան:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք տնտեսվարողներին բացատրել են, որ անուղղակի հարկերը գնագոյացման ժամանակ որևէ ձևով չպետք է մասնակցեն հաշվարկներին:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44