«Ժողովուրդ» օրաթերթը այսօրվա իր համարում գրում է, որԱրթիկում նախընտրական կրքերը գնալով թեժանում են, ինչի առիթ են հանդիսացել ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի՝ քաղաքապետ դառնալու ցանկության մասին արված հայտարարությունը և տարածվող այն լուրերը, թե իբրև արդեն իսկ ստացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի «դաբրոն», ու ոչ մեկին թույլ չեն տալու, որ դնի իր թեկնածությունը:
Այս հայտարարությունները արթիկցիների մոտ զայրույթ և տարակուսանք են առաջացրել, բանն այն է, որ աղետից հետո արթիկցիներին դրամական օգնություն ցուցաբերելուց պաշտոնապես հրաժարված Պետոյանը, ով իր ունեցվածքը դիզել է արթիկցիների հաշվին, այժմ իր ողջ կապիտալը տեղափոխում է ՌԴ՝ Անապա քաղաք: Ըստ որոշ ճշտվող տեղեկությունների՝ իր ընտանիքն այնտեղ ունի արդեն երկու հյուրանոց եւ մեկ խոշոր շինություն էլ վարձակալական իրավունքով տվել են հանրահայտ «ՄԱԳՆԻՏ» սուպերմարկետների ցանցին:
Թերթի հետ զրույցում արթիկցիներից մեկը կատակեց՝ եթե Մուշեղին քաղաքապետ դարձնեն, քաղաքի փոքր բյուջեն էլ կտանի Անապա ու իր բիզնեսը կզարգացնի: Շատ են նաեւ մարդիկ, ովքեր Պետոյանի մասին խոսելիս հիշում են նրա նախընտրական խոստումներն ու պատգամավոր ընտրվելուց հետո դրանց փաստացի մոռացության տալը: Ի դեպ, Պետոյանն այն եզակի պատգամավորներից է, ով այս տարիների ընթացքում ոչ մի անգամ ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել, էլ ի՞նչ սպասել քաղաքապետ Պետոյանից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44