Իսրայելի ավիացիան հարված է հասցրել Գազայի հատվածում զինված խմբավորումների 35 օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան պաղեստինցիների հրթիռակոծությունների: Այդ մասին հայտնում է«ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի բանակի մամուլի ծառայությանը:
«Իսրայելի պաշտպանության բանակը գործի է դրել ավիացիան «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորումներին պատկանող յոթ ահաբեկչական համալիրներում 35 ահաբեկչական թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Հարձակման են ենթարկվել շտաբներ, զենքի պահեստներ, ինչպես նաև թունել, որը Գազայի հատվածից ուղղվում էր Իսրայել Եգիպտոսի տարածքով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ պաղեստինցի զինյալները Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանց մի մասը վնասազերծվել է հակահրթիռային համակարգերի կողմից:
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը Twitter-ի իր էջում նշել է, որ խոսքը «բազմաթիվ» հրթիռային հարվածների մասին է։
Իսրայելական մամուլը նշում է, որ սա ամենամասշտաբային հրթիռակոծումն է 2014 թվականի ամառվանից ի վեր։
Վերջին երկու ամիսների ընթացքում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լրջորեն սրվել է Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու ֆոնին:
Գազայի հատվածում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, որոնք վերաճել են իսրայելցի զինվորականների հետ բախումների, ինչի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55