Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը 25 տարեկան է և այդ հոբելյանի առիթով Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել հանդիսություն, որին մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Հանդիսությանը ներկա են եղել ԲՈՀ-ի խորհրդի անդամները, մասնագիտական խորհուրդների ներկայացուցիչները, բուհերի ռեկտորներ, անվանի գիտնականներ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր շնորհավորանքի խոսքում գնահատել է ներկաների տարիների աշխատանքը և նշել, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի դերակատարումը կարևոր է գիտական մրցունակ համակարգի ստեղծման տեսանկյունից. «Մենք ունենք քաղաքական կամք բոլոր ոլորտներում, այդ թվում նաև գիտական աստիճանաշնորհման համակարգում ցանկալի փոփոխություններ կատարելու և ավելի լավ արդյունք ունենալու համար: Կարծում եմ` քննադատությունից վախենալ պետք չէ, որովհետև այն լինում է երկու դեպքում. երբ աշխատանքը վատ է կատարվում, և երկրորդ` երբ աշխատում ես սկզբունքային ու հետևողական` պաշտպանելով քո գիծը և նպատակասլացությունը: Կցանկանայի, որ ԲՈՀ-ի աշխատանքում երկրորդ հանգամանքը լիներ առաջնային»,- նշել է Ա. Հարությունյանը և հավելել, որ ԲՈՀ-ի առաջիկա անելիքները պետք է դիտարկել նոր լույսի ներքո: ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանն իր խոսքում ընդգծել է, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անկախ պետականության խորհրդանիշներից և պետության բացառիկ ձեռքբերումներից մեկն է. «ԲՈՀ-ն աշխատում է ավելի քան 100 գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների, 60-ից ավել մասնագիտական խորհուրդների հետ: Նրանցից յուրաքանչյուրն իր դերակատարումն է ունեցել այս համակարգի անցած դժվարին ճանապարհի, կայացման և զարգացման համար»,- նշել է Լ. Արզումանյանը և հավելել, որ ԲՈՀ-ի գործունեությունը հաճախ է հայտնվում հանրային քննադատության թիրախում, ինչը վկայում է սահմանված չափանիշներին հավատարիմ մնալու աշխատաոճի մասին: Միջոցառման ընթացքում ներկայացվել է ԲՈՀ-ի 25-ամյակին նվիրված հաշվետու ֆիլմ: Հոբելյանի կապակցությամբ ԲՈՀ-ի առաջին նախագահ Արեգ Գրիգորյանն ու մասնագիտական հանձնաժողովների մի խումբ նախագահներ արժանացել են պարգևների: Նշենք, որ անցած 25 տարիների ընթացքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովը գիտական աստիճան է շնորհել շուրջ 10 հազար բարձր որակավորմամբ մասնագետների, որոնց 89 տոկոսը` գիտությունների թեկնածուի, 11 տոկոսը` գիտությունների դոկտորի: ՀՀ կրթության և գիտության նախարարություն
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01