Թուրք վերլուծաբան Իբրահիմ Քիրասն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Հայաստան հրավիրելու և երկրի տնտեսությունը կարգի բերելու հարցում օգնություն խնդրելու լուրերին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրք վերլուծաբանը «Հայաստան, քեզ ասեմ, Թուրքիա, դու լսիր» վերնագրով հոդվածում գրում է, որ Փաշինյանը «ճիշտ մարդուն է գտել»: Այդ կարծիքը հետևյալ կերպ է հիմնավորում. «Ցավոք Հայաստանը, ինչպես իր մի շարք հարևանները, ունեն ղեկավարություն, որը փորձում է մոտիվացնել կոռուպցիայի և կաշառակերության մեջ թաթախված հասարակությանը: Իսկ Աճեմօղլուն մի գիտնական է, որը մշակել է յուրահատուկ մի մոդել, որով ցույց է տալիս, թե որոնք են հասարակական բարեկեցության և հետևաբար լավ գործող ու արդյունավետ տնտեսության հիմնական գործոնները:
Այդ իսկ պատճառով, եթե Հայաստանի նոր վարչապետն իսկապես ցանկանում է երկրի սոցիալ-տնտեսական համակարգը վերափոխել, ապա Աճեմօղլուն, եթե անգամ հայ էլ չլիներ, առաջինն մարդն է, ում գաղափարներին անհրաժեշտ է դիմել»:
Քիրասը, նշելով, որ տնտեսության վերափոխումը հեշտ գործ չէ, անդրադառնում է Աճեմօղլուի տեսությանը, Հայաստանի տնտեսական խնդիրներին, ապա Թուրքիայի և Հայաստանի տարբերություններին:
Հոդվածի հեղինակը գրում է, որ ըստ հայտնի տնտեսագետի տեսության, տնտեսական բարեկեցությանը հնարավոր է հասնել, երբ հասարակական հաստատությունները գործեն որոշակի պայմաններին համապատասխան:
Հեղինակն ընդգծում է Աճեմօղլուի համահեղինակած «Ինչո՞ւ են ազգերը ձախողում» գրքի թեզերից մեկը, ըստ որի, հաջողում են այն ազգերը, որոնք ունեն հասարակությունն ամբողջապես ընդգրկող տնտեսական և քաղաքական հաստատություններ:
«Հետևաբար, եթե մի երկրում որոշակի ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունը փոքրամասնության ձեռքում է, եթե օրենքները բոլորի համար կիրառելի չեն, եթե կան արտոնյալ մարդիկ, ապա քաղաքական համակարգը ոչ թե ներառող է այլ օտարող: Նման երկրներում տնտեսության զարգացան շարունակականությունը հնարավոր չէ ապահովել:
Արտադրող և բարեկեցիկ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ են իրավական կարգ և անկախ հաստատություններ, որոնց գործունեությունը պետք է ապահովի պետությունը, այսինքն՝ քաղաքական ինստիտուտը: Ռացիոնալ փաստարկներով ձևավորված կանոնները չպետք է կամայականորեն խախտվեն և այդ կանոնները բոլոր դեպքերում և բոլորի համար իրագործելի պիտի լինեն: Սակայն, գուցե սոցիալական մշակույթով պայմանավորված, որոշ երկրներում քաղաքական ինստիտուտը մնում է կոռուպցիայի ազդեցության տակ»:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը՝ Քիրասը նշում է, որ արտադրություն չկա, ներդրումներ չեն արվում, տնտեսությունն արդյունավետ չէ: Ըստ նրա, Հայաստանը բացի Ռուսաստանից ոչ մի հարևանի հետ նորմալ հարաբերություններ չունի:
«Ադրբեջանի հողերի 1/5-ը բռնազավթել է, Թուրքիայի հողերի նկատմամբ հավակնություններ ունի, Վրաստանին էլ թշնամի է համարում... Հայաստանցիներն այնպիսի չքավորության մեջ են, որ եթե Սփյուռքի հայերի ֆինանսական աջակցությունը չլինի, իսկապես սովի կմատնվեն:
Իսկ այսպիսի իրավիճակում ի՞նչ կարող է անել մի աշխարհահռչակ տնտեսագետ: Շատ բան կարող է անել: Սակայն նախևառաջ հասարակությունը և հասարակության ընտրանին, հատկապես քաղաքական գործիչները, պետք է որոշում կայացնեն, թե ինչպիսի ապագա են ցանկանում և հաշվի առնեն այդ ուղղությամբ անհրաժեշտ զոհողությունները»:
Թուրքիայի և Հայաստանի միջև համեմատություն կատարելիս՝ հեղինակը նշում է, որ ինչպես տնտեսական, այնպես էլ բարեկեցությունն ապահովող հասարակական արժեքների առումով Թուրքիան բարձր է իր արևելյան հարևանից:
«Բացի այդ էլ խորը պետական ավանդույթ ունեցող Թուրքիան 25-ամյա անկախ պետության հետ հնարավոր չէ համեմատել: Սակայն, երբ խոսում ենք տնտեսության գործունեության տրամաբանությունից, անկախ հաստատությունների կարևորությունից, ակնհայտ է դառնում, որ չենք կարող առկա խնդիրները քննարկել ներկայացված կոնցեպտից դուրս»:
Ըստ աղբյուրի, այդ առնչությամբ նա անդրադառնում է Թուրքիայում լիրայի արժեզրկմանը՝ հարց բարձրացնելով, թե իրավական տեսանկյունից անկախ համարվող Կենտրոնական բանկը ինչ չափով է կարողանում իր անկախ գործառույթներն իրականացնել:
«Իրականում, մինչև չհասկանանք, որ ինստիտուցիոնալ, մշակութային խնդիրներն ավելի վտանգավոր են, քան գոյություն ունեցող տնտեսական խնդիրը, ցավոք, անհնար է հասնել լուծման»:
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03