ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2017 թվականի ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացրել է սահմանված ժամկետում՝ 2018 թվականի փետրվարին:
Tert.am-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկացավ, որ 2017-ին ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը հարկատու տարում որևէ շարժական ու անշարժ գույք ձեռք չի բերել ու չի օտարել:
Փոխառության վերաբերյալ ևս Ատոմ Ջանջուղազյանի հայտարարագրում տվյալներ չկան:
Որպես դրամական միջոց՝ Ատոմ Ջանջուղազյանը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 5 մլն դրամ, տարվա ավարտին՝ 7 մլն 400 հզր դրամ: Բացի դրանից, Ջանջուղազյանը տարվա սկզբին հայտարարագրել է 33 հզր դոլար, տարվա ավարտին՝ 37 հզր դոլար:
Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և տարեկան եկամուտ՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է 15 մլն 212 հզր դրամ:
Ատոմ Ջանջուղազյանն ընդհանուր ունի 22 մլն 612 հզր դրամ և 37 հզր դոլար:
Կից ներկայացնում ենք ֆինանսների նորանշանակ նախարարի աշխատանքային գործունեությունը:
1991-1992 թթ. - աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես տեխնիկ։
1992-1993 թթ. - աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ-ծրագրավորող։
1993-1995 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ Նախագծել ու մշակել է կապիտալ շինարարության և սեփականաշնորհման օբյեկտների, ձեռնարկատիրական գործունեության, արտահանման համար տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների հետ կապված գործառույթների կանոնակարգման նպատակով տվյալների բազաների կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ենթահամակարգեր։
1995-1996 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության համակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ։
1996 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության դրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։
1996-1999 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահության վարչության պետ։
1999 թ. - ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։
1999 թ. հուլիսի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։
2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։
2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից:
2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել է ֆինանսների նախարար:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01