Ազգային ժողովի նոր կանոնակարգ օրենքը չի սահմանում անկախ պատգամավոր եզրույթը: Խմբակցությունները լքած կամ խմբակցությունից հեռացված ցանկացած պատգամավոր, ըստ էության, կարող է զբաղվել անկախ պատգամավորությամբ, բայց կանոնակարգով նման սահմանում տրված չէ:
ԱԺ կանոնակարգ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ խմբակցությունում ընդգրկվում են միևնույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով մանդատ ստացած պատգամավորները, ինչը նշանակում է, որ որևէ ֆրակցիայից դուրս եկած կամ հեռացված պատգամավորը չի կարող ընդգրկվել մեկ այլ ֆրակցիայում, եթե տվյալ կուսակցության անդամ չէ:
Հոդված 9-րդի 4-րդ կետով ասվում է, որ պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ խմբակցության ղեկավարին ուղղված գրավոր դիմումով կամ Ազգային ժողովի նիստում այդ մասին հայտարարությամբ հանդես գալով:
Այսօր հայտնի դարձավ, որ «ՀՀԿ» խմբակցությունը լքել են պատգամավորներ Արթուր Գևորգյանն ու Շիրակ Թորոսյանը: 7-րդ հոդվածի համաձայն՝ նրանք չեն կարող ընդգրկվել այլ խմբակցությունների կազմում, մնալու են որպես անհատ պատգամավորներ, որովհետև անկախ պատգամավորի սահմանում կանոնակարգը չի տալիս:
Ազգային ժողովի նախորդ կանոնակարգը սահմանում էր անկախ պատգամավոր հասկացությունը: Նման պատգամավորները լիարժեք մասնակցում էին Ազգային ժողովի ողջ աշխատանքներին, ինչպես, օրինակ, նախորդ գումարման պատգամավորներ Արման Սահակյանն ու Էդմոն Մարուքյանը: Իսկ ներկայիս կանոնակարգով խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները չեն կարողանալու դառնալ որևէ մշտական հանձնաժողովի անդամ կամ ընդգրկվել, օրինակ, բարեկամական խմբերի կազմում:
Մշտական հանձնաժողովների կազմում ու բարեկամական խմբերում, կանոնակարգի համաձայն, ընդգրկվում են նրանք, ովքեր խմբակցության անդամ են:
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03