Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքել է թուրք կրոնական քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական խմբավորման հիմնադիր և Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ ավելի վաղ իր ունեցած մտերմության մասին լուրերը։
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Էրդողանը, պատասխանելով ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից որպես երկրի նախագահի թեկնածու առաջադրված իր մրցակից Մուհարրեմ Ինջեի կողմից հնչած մեղադրանքներին, պնդել է, որ Գյուլենի հետ մտերիմ երբևէ չի եղել։
Ըստ Էրդողանի՝ նա Գյուլենին տեսել է երկու կամ երեք անգամ, այն էլ՝ Ստամբուլի քաղաքապետ եղած տարիներին։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03