ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հանդիպել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի առաջնահերթություններին և հրատապ խնդիրներին: Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ տնօրենները նախարարությանը կարող են դիտարկել բացառապես որպես գործընկեր: «Բայց նման գործընկերություն պետք է լինի նաև ձեր կողմից, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով լուծել բոլոր խնդիրները: Վերջին շրջանում ինձ հասնում են կոռուպցիոն դեպքերի մասին որոշ ահազանգեր առ այն, որ իրականացվում է դիպլոմների վաճառք, գոյություն չունեցող ուսանողներին տրվում են ավարտական վկայականներ և այլն: Այս խնդիրները դեռևս խորությամբ չեմ ուսումնասիրել և հուսով եմ, որ գոյություն չունեն նման երևույթներ: Խնդրի բացակայության դեպքում առավել արդյունավետ կաշխատենք, իսկ եթե այն գոյություն ունի, ապա պետք է այն արագ լուծում ստանա,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ՄԿՈՒ ոլորտում առկա են նաև օրենսդրության հետ կապված խնդիրներ, որոնց հնարավորինս կարճ ժամկետում լուծում կտրվի, որպեսզի ոլորտը չտուժի: «ՄԿՈՒ-ն անչափ կարևոր ոլորտ է. մասնավորապես որոշակի առկա խնդիրների պատճառով աշխատաշուկայի հարցը փորձ է արվում լուծել բուհերի միջոցով, որի հետևանքով ո՛չ աշխատաշուկան է բավարար վիճակում, ո՛չ ուսհաստատություններն են զարգանում, ո՛չ էլ ուսանողներն են համապատասխան գիտելիքներ ստանում: Դրա համար պետք է այնպես անել, որ ոլորտն արագ արդյունքներ գրանցի: ՏՏ մասնագետները, օրինակ, ասում են, որ ՄԿՈՒ հաստատությունների միջոցով կարճ ժամանակում կարելի է բավարարել մի քանի հազար մասնագետի պահանջարկը, որն այսօր առկա է աշխատաշուկայում, իսկ սա բավականին մեծ թիվ է: Բացի այդ՝ մի քանի գերատեսչություններ ևս մեծ հույսեր են կապում այս ոլորտի հետ, ավելին՝ առաջարկում Կառավարության ծրագրում ներառել որոշակի լուծումներ»,- նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև պետական որոկավորման քննությունների պատշաճ կազմակերպման հարցը: «Այս հարցում լինելու է առավելագույն խիստ դիրքորոշում. կոռուպցիայի ցանկացած դրսևորում պետք է բացառվի, որի վերաբերյալ օրերս քննարկում եմ ունեցել նաև իրավապահ մարմինների հետ: Այս հարցում ապավինում եմ ձեր համագործակցությանը. պետք է ոլորտն իսպառ մաքրել հնարավոր կոռուպցիոն մեխանիզմներից և հրատապ լուծումներ գտնել: Եթե այս խնդրում հաջողենք, ապա սա մեծ քայլ կլինի այս ոլորտում, մնացած բոլոր հարցերն աստիճանաբար լուծում կստանան»,-ընդգծել է նախարարը:
Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև տնօրենների հարցերին, որոնք, մասնավորապես վերաբերել են ուսհաստատությունների խոշորացմանը, սովորողների տեղափոխման կարգում փոփոխությունների կատարմանը, անվճար և վճարովի տեղերի տրամադրմանը և այլ խնդիրների:
Նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրենները ոլորտային խնդիրների վերաբերյալ հանդես են եկել մի շարք առաջարկություններով:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44