ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ծանոթ չէ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ինքը մի քանի գործարար պատգամավորի հետ մեկտեղ առաջիկայում կլքի ՀՀԿ խմբակցությունը։
«Չգիտեմ՝ ով ինչ է գրել, բայց որևէ անգամ որևէ մեկին նման բան չեմ ասել և չեմ էլ ասելու, քանի որ ես չեմ պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պատգամավորը։
Դիտարկմանը՝ հնաարվո՞ր է խմբակցությունը լքելու մասին մտածի, եթե ՀՀԿ-ն խորհրդարանում դառնա փոքրամասնություն, Հակոբյանն ասաց.
«Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքները լինեմ, վատ ժամանակներում դուրս գամ»։
Հակոբյանը նաև չցանկացավ որակում տալ երեկ ՀՀԿ խմբակցությունն ու կուսակցությունը լքած գործընկերներին։
Հարցին, թե արդյոք չունի մտավախություն, որ գործարար պատգամավորները արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում այլևս տեղ չեն գտնի, Հակոբյանն ասաց, որ պատգամավորի մանդատը չի վերցրել իր բիզնեսը պահելու համար, այլ վերցրել է, որպեսզի կարողանա երկրին որևէ հարցով օգուտ տալ։
Նա նաև նշեց, որ համաձայն չէ փոխվարչապետի այն հայտարարության հետ, որ բիզնեսմենը չպետք է պատգամավորի մանդատը ստանձնի՝ նշելով, որ ինքը 10 տարի եղել է պատգամավոր, ով զբաղվել է բիզնեսով, բայց օգուտ է տվել խորհրդարանին մի շարք օրենքների ընդունման հարցում։
15:14
14:50
14:39
14:25
14:05
13:45
13:28
13:05
12:33
12:06
11:33
11:04
10:33
10:02
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03