Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 11:00-ին, գումարվել է Երևան քաղաքի ավագանու 3-րդ
նստաշրջանի 4-րդ նիստը։
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մինչ նիստի օրակարգին անցնելը արտահերթ ելույթ խնդրեց, որի ժամանակ հայտարարեց, որ Երևանի ավագանու նիստերը պետք է լինեն ոչ թե ձևական, այլ լուծեն Երևանում առկա խնդիրները։ Եվ որոշումներ լինեն, որոնք կծաղկեցնեն Երևանը և թույլ չեն տա մայրաքաղաքի ավերումը։
Զարուհին պնդեց նաև, որ օրակարգի մեջ պետք է մտնի քաղաքացիների բողոքները լսելու հարցը։
«Քաղաքացիները պետք է կարողանան մասնակցել այս նիստին։ Մենք պարտավոր են տեղական ինքնակառավարմանը մասնակից դարձնել քաղաքացիներին։ Մենք հիմա այս պահին ունենք դիմումներ, հայտեր, հետևաբար, մինչ օրակարգը մենք պետք է լսենք մեր քաղաքացիներին։ Յուրաքանչյուր օրակարգ պետք է ընդգրկի քաղաքացիներին լսելու հարցը»,- նշեց նա։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ի պատասխան ասաց, որ եթե օրակարգում տվյալ քաղաքացու վերաբերյալ հարց կա, ապա օրենքով նա կարող է մասնակցել նիստին։
«Ինչ վերաբերում է քաղաքացիների բողոքներին, ապա աշխատակազմը պատրաստ է հարցերը լսել։ Մենք ունենք նաև ընդունելություններ, եթե անհրաժեշտություն է լինում, մենք մեր քաղաքացիներին ընդունում, լսում ենք»,- հայտնեց Տարոն Մարգարյանը։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01