Գերմանիայի կառավարությանը մոտ աղբյուրները հերքել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, համաձայն որի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո Բեռլին է հրավիրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հաղորդում է DW-ն։
Նշվում է, որ Էրդողանին նման հրավեր չի ուղարկվել, ավելին՝ Մերկելը, լինելով կանցլեր, չէր էլ կարող Էրդողանին Գերմանիա հրավիրել․ նման իրավասություն ունի միայն երկրի նախագահը։
«Տիկին Մերկելը հայտնել է, որ կցանկանա տեսնել հարգարժան նախագահին ընտրություններից հետո», – ասել էր Չավուշօղլուն նախօրեին, որի խոսքերը, սակայն, հերքվեցին։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարության աղբյուրները նշել են, որ Մերկելն ու Չավուշօղլուն քննարկել են ապագայում հնարավոր հանդիպումների ու այցելությունների մասին որոշ գաղափաներ։
Նման հայտարարություն Չավուշօղլուն արել էր Գերմանիայում Մերկելի հետ միասին Զոլինգենի հարձակման 25-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը մասնակցելուց հետո։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03