Սփյուռքի նախարարությունում մեկնարկել է Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովը:
Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գիրիգորյանը ներկաներին փոխանցել է նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասվում էր. «Խորհրդանշական էր, որ հենց Հայոց պետականության վերակերտման 100-րդ տարեդարձի նախօրեին սկիզբ առած խաղաղ անհնազանդության շարժումը համազգային դրսևորում ստացավ: Սփյուռքը թև ու թիկունք դարձավ սիրո ու համերաշխության հեղափոխությանը, որը հաղթեց ողջ հայ ժողովրդի միասնական կամքով՝ սկզբնավորելով ազգային զարթոնքի, Հայոց պետականության ամրապնդման, երկրի իմիջը բարձրացնելու նոր փուլ»:
Նախարարն իր խոսքում վստահություն էր հայտնել, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ևս հեղափոխություն կիրականանա՝ նոր մտածողությամբ, նոր ոճով, սիրո ու անկեղծության վրա հիմնաված հարաբերությունների զարգացման նոր տրամաբանությամբ:
«Վստահ եմ, որ այս համաժողովը կդառնա վերաարժևորման, մեր խնդիրները անկեղծ ու կառուցողական մթնոլորտում քննարկելու, լուծումներ գտնելու բացառիկ հարթակ: Եվ, ի վերջո կձևավորվի առողջ ու կենսունակ համահայկական տեղեկատվական դաշտը»,-ասվում էր Սփյուռքի նախարարի խոսքում:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության փոխնախագահ Գայանե Առաքելյանը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:
Այնուհետև համաժողովն իր աշխատանքերը շարունակեց 4 նիստերով: Համաժողովի բացմանը մասնակցում էին մոտ 70 լրագրողներ Սփյուռքից, նաև Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Համաժողովը կընթանա նաև մայիսի 31-ին և հունիսի մեկին:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03