Անդրադառնալով Փաշինյանի կառավարության հակակոռուպցիոն քաղաքականությանը hայաստանյան գրանտասեր լրատվականներից մեկը տեսակետ է հայտնել , որ եթե ստուգումներ չիրականացվեն Փաշինյանի կոալիցիոն գործընկեր Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում, ապա այս հակակոռուպցիոն պայքարը կարժեզրկվի:
Նախ պետք է նշել ,որ Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկեր չէ, այլ` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանցքային դերակատարներից մեկը, ով թեև մեծագույն ներդրում ունեցավ մեզանում տեղի ունեցած իշխանափոխության մեջ , երբ բոլոր շանսերն ուներ, գոնե, փորձելու անձամբ դառնալ վարչապետ , բայց դրսևորեց բարոյական բարձր հատկանիշներ և առանց սակարկությունների ուղղակի աջակցեց և Նիկոլ Փաշինյանին, բառիս բուն իմաստով, հնարավորություն տվեց ընտրվելու Հայաստանի վարչապետ. սա իմիջայլոց:
Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում ստուգումներ իրականացնելուն, ապա պետք է փաստենք, որ վերջին 10 տարիների ընթացքում հարկային և մաքսային մարմինները գրեթե միշտ ստուգումներ են իրականացրել Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում , իսկ Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան քաղաքական աննախադեպ լարվածության օրերին նախագահ Սերժ Սարգսյանը՝ հիմնվելով օդից կախված լուրերի վրա, ուղիղ հանձնարարական իջեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին լայնածավալ և մանրակրկիտ ուսումնասիրություններ իրականացնել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում: Այդ հանձնարարականից հետո ամիսներ շարունակ ողջ պետական ապարատը աննախադեպ ստուգումներ է իրականացնում Ծառուկյան ընտանիքի բիզնեսներում, որի արդյունքում հենց օրվա իշխանությունները և ,անձամբ, Սերժ Սարգսյանը, փաստացի, արձանագրեցին Գագիկ Ծառուկյանի բիզնես համակարգը մանր-մունր թերություններով հանդերձ կայացած համակարգ է, օրինական հարկատու և որ ամենակարևորն է՝ սոցիալական պատասխանատվությամբ օժտված բիզնես կառույց ( իր ընտանիքին պատկանող բազմաթիվ բիզնեսներում Գագիկ Ծառուկյանը չի առաջնորդվում միայն շահույթ հետապնդելու սկզբունքով, հակառակը` պետքից անհամեմատ շատ աշխատատեղեր է ապահովում՝ հազարավոր քաղաքացիների սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով):
Պետք է նաև նշել, որ Ծառուկյան ընտանիքին պատկանող բիզնեսները համագործակցում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող աուդիտորիական ընկերությունների հետ ,որի արդյունքում էլ «Մուլտի Գրուպ» հոլդինգը դարձել է թափանցիկ և օրինապահ բիզնես կառույց:
Նման իրողությունների պարագայում խոսել այն մասին , որ Ծառուկյան ընտանիքին պատկանող բիզնեսը արտոնյալ իրավիճակում է մի կողմից ծիծաղելի է ,մյուս կողմից էլ՝ նման հրապարակումների հետևում աբիժնիկության ու պատվերի գարշահոտ է փչում:
Ի դեպ՝ նույնիսկ ֆինանսատնտեսական բարդագույն իրավիճակում, ի տարբերություն շատ շատերի, Գագիկ Ծառուկյանը կրելով ֆինանսական դժվարություններ կրճատումներ չիրակացրեց սեփական ընկերություններում` մտածելով աշխատավոր մարդկանց կեցության մասին:
Բիզնեսը մեր պետության հիմքն է և բիզնեսին իշխանությունը պետք է չափազանց զգուշորեն վերաբերվի , որպեսզի առանց այն էլ տնտեսական ծանր վիճակում հայտնված Հայաստանը էլ ավելի խորը չնկղմվի տնտեսական և սոցիալական պրոբլեմների մեջ :
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03