Սոցիալական ցանցերում տարածվող լուրերը, ըստ որոնց Արենի համայնքում և, հատկապես, Արենի բնակավայրում տիրում է խուճապային իրավիճակ՝ կապված ՀՀ և Նախիջևանի սահմանային շրջաններում տիրող իրավիճակի հետ, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը:
«Ազգաբնակչությունը շարունակում է զբաղվել իր առօրյա աշխատանքներով և խնդիրներով: Միաժամանակ, խնդրվում է սոցիալական ցանցերում չտարածել ապատեղեկատվություն:
Արենիի համայնքապետարանը մշտապես հետևում է գործընթացներին, ինչպես նաև ակտիվ համագործակցում է համապատասխան մարմինների հետ»,- գրված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Սիրանուշ Թումանյանը լուսանկարներ էր տարածել և գրել էր, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան:
«Ֆոտոները հենց էս պահին եմ արել, Արենիի այգիներից, գյուղը ամբողջությամբ դիտարկվում է իրենց կողմից, և մեր դիրքերն այս պահին ավելի ցածր են... Գյուղում խուճապ է... Չհավատացողներին և հերքողներին, խնդրում եմ, գալ Արենի և համոզվել...»:
Գրառմանը պատասխանել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ՀՀ ԶՈւ-ն մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքներն ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44